Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Ցեղասպանության հարցը միայն բարոյական հարց չէ»

Մարտ 18,2015 15:47

Ըստ Արա Պապյանի՝ ցեղասպանության հարցի մեջ կա ռազմական անվտանգության, տնտեսական անվտանգության բաղադրիչներ:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը մարտի 18-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ հայ ազգի պայքարը նախ պետք է լինի ինքն իր հետ:

«Մենք հայերով պետք է որոշենք, թե ինչ ենք ուզում: Հիմա հարյուրերորդ տարելիցն է գալիս, մեծ աղմուկ կա, բայց աղմուկից այն կողմ ոչինչ չեմ տեսնում, որովհետեւ չեմ տեսնում քաղաքական հստակ գիծը, հիմնադրույթները, թե մենք ինչ ենք ուզում ընդհանրապես հարյուրերորդ տարելիցից եւ ցեղասպանության ճանաչումից: Եթե մեր խնդիրն է, օրինակ՝ անմոռուկներ կպցնել եւ ման գալ, կպցրել, ման ենք գալիս, դա հիշում ենք, խնդիր չկա, բայց եթե ասում ենք՝ պահանջում ենք, պետք է հստակեցնենք, թե ինչ ենք պահանջում՝ պահանջո՞ւմ ենք հիշել, թե՞ պահանջում ենք արդարության վերականգնում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պետք չէ մոռանալ, որ Հայոց ցեղասպանությունը աշխարհի ամենամեծ անարդարությունն է: Նրա խոսքերով՝ համեմատելով Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը՝ Հոլոքոստն ավելի մեղմ է, որովհետեւ արդարությունը հատուցվել է, իսկ հայերը հատուցում չեն ստացել. «Այստեղ շատ կարեւոր հանգամանք է, որ մենք՝ Հայաստանի բնակիչներս, ցեղասպանության զոհեր ենք, որովհետեւ նրա հետեւանքները մեզ վրա զգում ենք. մենք կորցրել ենք տարածքներ, ճանապարհներ, շուկաներ, այսինքն՝ երբ որ մի ապրանք ենք գնում, հաստատ 100-200 դրամ ավելի եք վճարում ցեղասպանության պատճառով: Չեմ ասում նրա մասին, որ թոշակները, արտադրանքը կարող էինք բարձրացնել, եթե ցեղասպանության հետեւանքները վերացված լինեին: Այդ պատճառով՝ ցեղասպանության հարցը միայն բարոյական հարց չէ, դրա մեջ կա ռազմական անվտանգության, տնտեսական անվտանգության եւ այլ բաղադրիչներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031