Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի դեսպանատունը չի պատասխանել ցմահ ազատազրկման դատապարտված Էդգարի մորը

Մարտ 18,2015 15:35

Փետրվարի 27-ին Հայաստանում՝ Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա` կապված այնտեղի դատարանով ցմահ ազատազրկման դատապարտված Էդգար Գեւորգյանի գործի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեսպանն անձամբ ինքն ընդունեց, ապա Էդգարի հարազատների ու նրա հայազգի պաշտպան Վահագն Մանուկյանի հետ զրուցեց, խոստանալով, որ պաշտպանի ներկայացրած փաստաթղթային ողջ փաթեթը կուղարկի  Ուկրաինա՝ արդարադատության մարմիններին:

Սակայն այսօր Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Վահագն Մանուկյանն ասաց, որ մինչ օրս որեւէ պատասխան չի ստացել դեսպանատնից:

Էդգար Գեւորգյանը, որը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 115 հոդվածի 1-ին կետի 6-րդ մասով եւ 187 հոդվածի հատկանիշներով ավազակային հարձակման եւ դիտավորյալ սպանության համար, ունի մի փաստաբան Ուկրաինայում՝ Միխայել Վելիչկովը:

Էդգարի մայրը մտադիր է հացադուլ հայտարարել դեսպանատան մոտ:

Էդգարի դեպքը տեղի է ունեցել խաղատներից մեկում:

Էդգարի մայրը չի հավատում որդուն մեղսագրվածին: Նա դեռ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասաց.«Որդիս զոհ է գնացել: Իրենց գործունեությունը թաքցնելու համար քավության նոխազ դարձրին իմ որդուն: Ես չեմ հասկանում այդ դատավորները, դատախազները ոնց են կարողանում հանգիստ քնել, երբ որ անմեղ մարդուն ցմահ են դատապարտում՝ չարած բանի համար: Իրենք միլիցիայի աշխատողներ են, եւ սկզբից են իմացել, որ տղաս կապ չունի կատարվածի հետ: Նրանք հիմա էլ լավ գիտեն, որ այդ խաղատունը ապօրինի է գործել: 9 խաղատուն է աշխատացրել, ընդհատակյա խաղատուն, նախկին միլիցիայի աշխատող է տերն ու աշխատակիցները: Ինչ են ուզում թաքցնել: Հնարավոր չէր մի հոգին նման ոճրագործություն աներ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031