Մարտի 2-ից մինչև 13-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում մեկնարկեցին «Միջուկային էներգետիկա 2015» խորագիրը կրող սեմինար-վարժանքները, որը վարել են ԱՄՆ Արգոնի ազգային լաբորատորիայի մասնագետները: Ամփոփելով միջուկային ոլորտի կարևորագույն միջոցառումը, միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն Aravot-ի հետ զրույցում նշեց, որ երկշաբաթյա սեմինարի ընթացքում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ ճառագայթաակտիվ աղբյուրների և դրանց կենսաբանական հետևանքների ընդհանրական նկարագրերը, միջուկային վառելիքային ցիկլին առնչվող հիմնախնդիրները, զանազան չափիչ սարքերի տարատեսակներ, ինչպես նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործումը:«Համագործակցության արդյունքում հանրապետության 14 գերատեսչությունների մասնագետներ ստացել են անփոխարինելի փորձ և միջազգային կրթական չափանիշներին համապատասխանող գիտելիքներ»,-ասաց պրոֆեսոր Մարուխյանը հավելելով, որ սեմինար-վարժանքների ընթացքում իրականացվել է նաև առցանց լաբորատոր աշխատանք՝ ԱՄՆ-ում գտնվող լաբորատորիաներից մեկի ռեակտորի վրա:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում: