ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը Երևանում այսօր մեկնարկած «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած լրագրողներին պարզաբանեց, թե ինչու է հայ ժողովուրդը ապրիլի 24-ը հռչակել հիշատակման օր:
«Այնպես չէ, որ այդ օրն է սկսվել ու ավարտվել Հայոց ցեղասպանությունը, այդ օրը գլխատվել է հայ ժողովրդի մտավորականությունը՝ փորձելով լռեցնել նրան»,- ասաց նա:
Այնուհետև Վիգեն Սարգսյանը բացատրեց, թե ինչու է Ցեղասպանության թեման գտնվում ՀՀ քաղաքականության օրակարգում:
«Ցեղասպանության հարցը ոչ միայն մեր արյան, գենետիկ հիշողության մեջ է, այլ նաև՝ քաղաքական օրակարգի, քանի որ այն հանցագործություն է և պետք է ստանա իր արժանի պատիժը, առանց միտում ունենալու հետագայում կրկնվելու: Ցեղասպանության զոհ է դարձել 1.5 մլն հայ, և այդ թեման յուրաքանչյուր ընտանիքում է: Ամեն հայկական ընտանիք ունի իր պատմությունը, գիտի, թե իր նախնիներից ովքեր են սպանվել, ովքեր են մնացել արտաքսման ճանապարհին… Բայց Թուրքիան այսօր շարունակում է մերժել»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Վիգեն Սարգսյանը մեջբերեց ցեղասպանագետների այն համոզմունքը, որ եթե ցեղասպանություն իրագործած պետությունը չի ճանաչում իր հանցանքը նշանակում է շարունակում է ցեղասպանությունը:
«Ցեղասպանության չընդունելը և ուրանալը ցեղասպանության վերջին փուլն է: Վերջին տարիներին Թուրքիան բացահայտ շարունակում է իր նախորդներից ժառանգած նեոիմպերիալիզմի քաղաքականությունը: Թուրքիան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ. պետական սահմանը փակ է, դա վերջին փակ սահմանն է Եվրոպայում: Սահմանի փակ մնալը գնալով ավելի է ամրապնդվում, ու այդ քաղաքականությունն ունի հիմնավորում՝ ստեղծել տնտեսական դժվարություններ Հայաստանի համար, որ ավելի զիջողական դառնա ԼՂՀ-ի հարցում: Իհարկե, սա այլ թեմա է և կապ չունի Ցեղասպանության հետ»,- ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: