Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամայի վարչակազմը վիրավորում է Հայոց ցեղասպանության հիշատակը. Frontpagemag

Մարտ 18,2015 14:56

Ենթադրվում էր, որ Օբամայի վարչակազմը ավելի զգայուն վերաբերմունք կցուցաբերեր Հայոց ցեղասպանության առնչությամբ, հաշվի առնելով, որ ապրիլին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բայց սրա փոխարեն անցած ամիս ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը (լուսանկարում)  կոչ էր արել Հայաստանի իշխանություններին կատարել «մարդասիրական քայլ» եւ վերադարձնել ադրբեջանցի գերիներին:

Հայաստանին կատարած իր անդրադարձում Frontpagemag.com-ը նշել է, որ ադրբեջանցի մարդասպաններին ազատելու Օբամայի վարչակազմի կոչը մարդասիրական չէ, ինչպես կարող է թվալ: Ինչպես որոշ արաբական երկրներ՝ Ադրբեջանը շատ հարուստ է նավթով, իսկ Հայաստանը չունի: Ամերիկյան ընկերությունները ներդրումներ են կատարում ադրբեջանական նավթարդյունաբերությունում: Այսպիսով` ավելի կարեւոր է պահպանել այս բիզնեսը եւ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները: Այս հանգամանքն է իրականում կանգնած Նուլանդի ասածի հետեւում:

Հոդվածի հեղինակը այս դեպքը համեմատել է Մեծ Բրիտանիայի կողմից լիբիացի Աբդելբասեթ ալ Մեհրահիին վաղաժամկետ ազատ արձակելու հետ: Նա մեղադրվում էր 1988 թվականին ինքնաթիռ պայթեցնելու եւ 259 հոգու սպանելու մեջ: Հետագայում պարզվել է, որ բրիտանական «Բրիթիշ Պերտոլիումը» լոբբինգ է արել նրա ազատ արձակման համար եւ դրա համար Մուհամմար Քադաֆիի հետ 900 միլիոն դոլարի նավթի արտահանման պայմանագիր է հաջողացրել ստորագրել:

Բայց Հայաստանը Մեծ Բրիտանիա չէ: Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի եւ Արցախում երկու քաղաքացիների սպանությունները խորհրդանշում են թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ, այնպես ինչպես արաբներինը՝ Իսրայելի նկատմամբ: Իսրայելը չի կարող թույլ տալ իրենց մարդկանց կյանքները էժան վաճառել: Նրանք նույնպես ցեղասպանություն են տեսել:

Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է «թուլացնել լարվածությունը եւ վստահություն կառուցել» այս տարածաշրջանում, նա պետք է նախ կոչ անի Ադրբեջանին եւ Թուրքիային վերացնել շրջափակումը, բացել Հայաստանի հետ սահմանները եւ դադարել վնասել Հայաստանի տնտեսությանը: Սա է այն մարդասիրական քայլը, որ պետք է հետապնդվի եւ ոչ թե երկու մարդասպաններին ազատելը: Սահմանների բացումը ոչ միայն լավ սկիզբ կլիներ տարածաշրջանային ակնառու խնդիրները լուծելու համար, այլեւ՝ նվազեցնելու հայերի վախը, որ իր մուսուլման հարեւանները ուղղակի ուզում են ավարտին հասցնել 1915 թվականին սկսվածը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031