Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական հարցերը ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգի առաջնահերթություններից են. Ա. Աշոտյան

Մարտ 18,2015 14:33

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր այցելել են Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ, որը ԵՄ աջակցությամբ վերանորոգված և վերազինված 12 քոլեջներից մեկն է Հայաստանում: Նախարարը և հանձնակատարը շրջել են լսարաններում և արհեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ: Եվրահանձնակատարին, մասնավորապես, հետաքրքրել է քոլեջում ուսուցման տևողության, մասնագիտությունների ընտրության, ուսուցմանը զուգահեռ աշխատելու հնարավորության, ինչպես նաև կրթություն-աշխատաշուկա կապերին վերաբերող հարցեր:

Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվող միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է տարիներ առաջ: “Ծրագրում ընդգրկվել է հանրապետության 12 ուսումնական հաստատություն, որոնք ամբողջությամբ վերակառուցվել են, վերազինվել նոր մասնագիտական սարքավորումներով, վերանայվել են կրթական ծրագրերը, ավելացել է պետական պատվերը, որի արդյունքում ուսանողության թիվը կոնկրետ այս քոլեջում վերջին տարիներին կրկնապատկվել է` հասնելով 500-ի: Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում բարեփոխումները շատ կարևոր են, որովհետև տարիներ շարունակ այս ոլորտը ստվերված է եղել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների կողքին: Ներկայումս առկա է աճող հետաքրքրություն ոլորտի նկատմամբ: ԵՄ-ի հետ համատեղ ծրագիրը թույլ տվեց մեկնարկել բարեփոխումների այս կարևորագույն գործընթացը, որի արդյունքում մենք ունենք նաև այլ միջազգային գործընկերներ”,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ ԵՄ-ի հետ ներկայումս  մեկնարկում է նոր ծրագիր, որը վերաբերելու է գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններով կրթությանը:

“Գյուղատնտեսական բնույթի ուսումնարաններն ու քոլեջները մարզերում վերակառուցվելու են և վերազինվելու,  ավելի մեծ թվով պետպատվերի տեղեր են ստանալու այն կրթական հաստատությունները, որոնք մատուցում են աշխատաշուկայում պահանջված կրթական ծառայություններ: Հուսանք, որ այս ծրագիրը նույնքան հաջողված կլինի: Ուրախ եմ, որ  ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգում կրթական հարցերը դիտարկվում են` որպես առաջնահերթություններից մեկը: Իրականում կրթությունն այն շնորհակալ ոլորտներից է, որտեղ ներդրումներն իրենց արդյունքները տալիս են ոչ միայն վերանորոգման և սարքավորումների տեսքով. ամենատպավորիչ արդյունքը մարդիկ են, ովքեր գալիս են այս ամենի շնորհիվ սովորելու: Մնացած ամեն ինչը նախապայման է: Մեր կրթական  համակարգն իրականում  համապատասխանում է եվրոպական կրթական չափանիշներին, և մեր միջազգային գործընկերները ևս փաստում են, որ Հայաստանում բարեփոխումները մեծ ծավալով են իրականացվել, որի արդյունքում կառուցվածքային և  որոշ դեպքերում նաև բովանդակային առումով մենք շատ ենք մոտեցել եվրոպական ստանդարտներին”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը ևս տպավորված է այդ արդյունքներից:

  ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031