Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է սահմանամերձ համայնքների զարգացման նոր ծրագիր

Մարտ 18,2015 14:05

Մարտի 18-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը և ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հայտարարեցին «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի մեկնարկի մասին: Այն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը` ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ով մասնավորապես ասաց.

–    ՄԱԶԾ-ն փորձում է Հայաստանի հեռավոր համայնքների համար ապահովել ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային օգնություն, այլ` աջակցել կայուն զարգացմանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ՀՀ և ՌԴ կառավարություններին` գերազանց համագործակցության և խոցելի համայնքներին աջակցելու համար:

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր խոսքում ընդգծեց, որ գրեթե բոլոր նախաձեռնություններում ՄԱԿ-ը մշտապես եղել է նախարարության կողքին.

–    ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության մասին կարելի է շատ երկար խոսել` սկսած Հյոգոյի գործողությունների ծրագրին Հայաստանի միանալու և 2010 թ. մեր ԱՌՆ ազգային պլատֆորմը ստեղծելու պահից ՄԱԿ-ը եղել է մեր կողքին և աջակցել մեր բոլոր ծրագրերին և´ արտակարգ իրավիճակների, և´ տարածքային կառավարման ու զարգացման ոլորտներում: Օգտվելով առիթից` ուզում եմ նաև ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել համագործակցության համար և վստահեցնել, որ ծրագիրը հաջողություն կունենա:

Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը տեղեկացրեց, որ ներկայումս ՌԴ կառավարության օժանդակությամբ ՄԱԶԾ-ն մի քանի նման ծրագիր է իրականացնում նաև ԱՊՀ այլ երկրներում.

–   Մենք կարևորում ենք այն փաստը, որ ծրագիրն ուղղված է սահմանամերձ համայնքների համահավասար զարգացմանը և հուսով ենք, որ այն կօգնի մեր ռազմավարական գործընկեր Հայաստանին հասնելու իր առջև դրված նպատակներին:

Ծրագրի մեկնարկը հավաստող փաստաթղթերը ստորագրեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը նշեց, որ այս ծրագիրը համահունչ է թե´ համայնքների զարգացման պլաններին, թե´ մարզում առկա խնդիրներին, և հավաստեց, որ ծրագրի ավարտին լավ արդյունքներ են արձանագրվելու:

Գյուղական զարգացման ծրագիրը տարբեր ուղղություններով օժանդակելու է Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների` բնակիչների ներգրավում համայնքների զարգացման ծրագրերի մշակմանը, ուսուցում, աջակցություն գյուղատնտեսական ոլորտին, ենթակառուցվածքների վերականգնում, եկամուտ ստեղծող ծրագրեր և այլն:

 ՀՀ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031