Մինչ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորորդ լիագումար նիստերի մեկնարկը պատվիրակներն այցելել էին Ցեղասպանության հուշահամալիր ու հենց այնտեղ էլ, ձայների մեծամասնությամբ, ընդունվել էր Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցի վերաբերյալ բանաձևը: Այսօր համաժողովի ավարտից հետո, լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսում, այդ մասին տեղեկացրեց խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հայդի Հաուտալան:
Ասուլիսում խորհրդարանական վեհաժողովի համանախագահողներ Հայդի Հաուտալանը և Բորիս Տարասյուկը ներկայացրեցին Երևանում վերջին երեք օրերի ընթացքում կայացած վեհաժողովի նիստի ընթացքում ընդունված բանաձևերը: Դրանք երկուսն են` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի բանաձեւը եւ «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձեւը:
Բորիս Տարասյուկը, ով նաեւ ուկրաինական պատվիրակության անդամ է, շհորհակալություն հայտնեց Եվրանեսթին.«Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպիսի ռազմական գործողություններ են ընթանում Ուկրաինայում մի երկրի կողմից, որը պատերազմ բերեց մեր պետություն: Եվրանեսթը ընդունեց այն բանաձևը, որով կոչ է անում ՌԴ-ին հանել զորքերը Ուկրաինայի տարածքից ու դադարեցնել ռազմական գործողությունները »:
Համանախագահ Վիկտոր Դոլիձեն տեղեկացրեց, որ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ` հինգերորդ, լիագումար նիստը տեղի կունենա ոչ թե Եվրոպական խորհրդարանում, այլ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում` 2017 թվականին:
Խոսելով Արեւելյան գործընկերության ծրագրի երկրների եւ ԵՄ-ի հարաբերությունների մասին՝ համանախագահները կարեւորեցին մայիսի կեսերին Ռիգայում տեղի ունենալիք ԵՄ գագաթաժողովը:
Վեհաժողովի համանախագահները Եվրանեսթի երեւանյան նիստի աշխատանքները որակեցին կառուցողական:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ