ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի անդամները Բաքու կատարած այցելության ընթացքում հանդիպել են 1941-1945 թվականներին տեղի ունեցած Հայրենական Մեծ պատերազմի ադրբեջանցի վետերանների հետ: Հանդիպման ընթացքումը, ըստ Report.az-ի, Ադրբեջանցի վետերանները կարդացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը:
Նամակում նշված է, որ այս հաղթանակին հասել են մեծ կորուստներով: Պատերազմին մասնակցել է 700.000 ադրբեջանցի, որոնց կեսը զոհվել են. «Նրանցից 130-ը ստացել են Սովետական Միության հերոսի կոչում: Ադրբեջանում բարձր են գնահատում պատերազմում ընկած մարդկանց կատարածը, այդ պատճառով՝ մայիսի 9-ը պետական տոն է մեր երկրում»:
Նամակում նշվում է, որ Արեւմուտքի աղբյուրները փորձում են հերոսացնել ԽՍՀՄ մի քանի երկրների ֆաշիստական հանցագործներին: «Հայաստանում այսօր այդպիսի երեւույթներ են դիտարկվում: Մասնավորապես՝ հայ ահաբեկիչներ Գարեգին Նժդեհի եւ գեներալ Դրոյի հերոսացումը, որոնք մասնակցել են Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղ բնակիչների սպանությանը, իսկ հետո ֆաշիստական Գերմանիայի կազմում են կռվել»:
Վերջում նրանք կոչ են արել լուրջ ուշադրություն դարձնել այդպիսի երեւույթներին, դրանք կանխարգելելու նպատակով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ