Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից չբերվեցին անցյալ տարվա մայիսին «Վերնիսաժի» տոնավաճառում կրակոցների գործով ամբաստանվող Վալերի Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը: Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ Ն. Մելքոնյանի ջերմությունը եղել է 38 աստիճան՝ ըստ իրենց ուղարկված գրության, իսկ հաջորդ նիստին էլ հնարավոր է քննության առնվի ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի՝ հետագա նիստերին մասնակցելու հնարավորության հարցը: Դատարանում միայն ներկա էր երրորդ ամբաստանյալը՝ Գոռ Առաքելյանը: Նկատենք, որ մարմնական ստացած երեք տուժողները այս անգամ էլ դատարան չէին ներկայացել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 13-ին: Ի դեպ, մարտի 9-ին ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ