Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար. Ռուսաստանում միգրանտները կոմպակտ չեն ապրել եւ չեն ապրի. ТАСС

Մարտ 18,2015 13:35

Ռուսաստանում պակասում է անօրինական միգրանտների թիվը: Այս պահին Միգրացիոն դաշնային ծառայությունը Ռուսաստանի մուտքը փակել է ավելի քան 1,2 միլիոն մարդկանց համար, որոնք խախտել են երկրում մնալու կարգը: Այս մասին ռուսական «ТАСС» գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմանդովսկին:

Նա ասել է, որ միգրացիոն օրենսդրության խստացումից հետո անցած տարվա համեմատ երկրից գնացած արտասահմանցիների թիվը ավելացել է 14%-ով: Ռոմանդովսկին նշել է, որ այժմ շատ խիստ են վերահսկվում միգրանտների մնալու ժամկետները: «Այս համակարգը այսպես է աշխատում. ցանկացած օտարերկրացի, որը ժամանում է մեր երկիր, իր հետեւից ավտոմատ կերպով «հետք» է թողնում: Ուսումնասիրելով այդ «հետքերը» մեքենան գրանցում օրենքի խախտումները, որոնց հիման վրա աշխատակիցները որոշումներ են կայացվում»:

Այս տարվա հունվարի 11-ից սկսած, այն մարդիկ, որոնք երկրում գտնվելու ժամկետը խախտել են 120 օրով, Ռուսաստան մուտք գործելուց կզրկվեն 3 տարով, եթե խախտեն 270 օրով՝ կզրկվեն 5 տարով: Իսկ եթե արտասահմանցին մեկ տարուց ավելի անօրինական մնա ՌԴ-ում, 10 տարով կզրկվի մուտքի իրավունքից: Դա վերաբերում է նրանց, ովքեր եկել են ոչ թե աշխատելու, այլ մասնավոր այցով:

Միգրացիոն ծառայության ղեկավարը նշել է, որ միգրանտները հիմնականում Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Հայաստանից եւ Ղրղըզստանից են. «Քանի որ Հայաստանը մուտք է գործել Եվրասիական տնտեսական միություն, իսկ Ղրղըզստանը ակտիվորեն պատրաստվում է անել դա, այդ երկրների քաղաքացիները իրավունք են ստացել աշխատել Ռուսաստանում առանց թույլտվության»:

Նա նաեւ ընդգծել է, որ աշխատանքային ուժի տեղաշարժման ազատությունը ամենաթողություն չի նշանակում: «Մեր ավտոմատացված համակարգը սխալների դեպքում կգործի նաեւ այդ երկրի քաղաքացիների դեմ: Հավատացեք, մենք պարբերաբար Ղազախստանի եւ Բելառուսի քաղաքացիների համար, որոնք խախտել են միգրացիոն օրենքը, փակում ենք մեր երկիր մուտքը: Բայց նրանց թիվը այնքան էլ շատ չէ»:

Լրագրողի այն հարցին, թե աշխարհի շատ քաղաքներում կա միգրանտների կոմպակտ բնակության իրավունք, իսկ Ռուսաստանում դա հնարավո՞ր է, միգրացիոն ծառայության ղեկավարը պատասխանել է, որ ոչ եւ ոչ մի դեպքում չի կարելի դա թույլ տալ: «Եթե կոմպակտ բնակության վայրեր են հայտնվում, խախտումներ էլ են առաջնում: Ռուսաստանում այդպիսի տարածք չի եղել եւ չի լինելու»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031