Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները պետք է շարունակվեն»

Մարտ 18,2015 13:17

«Բալթյան բոլոր երկրները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունները: Կարևորում են Հայաստանի տեղն ու դերը աշխարհաքաղաքական զարգացումներում, միևնույն ժամանակ նրանք բոլորը ըմբռնումով են մոտենում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը: Նրանք միակարծիք են այն հարցում, որ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները պետք է շարունակվեն»,-այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 11-17 գտնվում էր Բալթյան երկրներում` երեք երկրների խորհրդարանների փոխնախագահների հրավերներով:
ԱԺ փոխխոսնակը մանրամասնեց, որ հանդիպումների ժամանակ հայկական կողմն էլ հստակ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է մեր երկրի շահերից: Միևնույն ժամանակակ փաստել են հայկական կողմի պարտավորությունը` Ռիգայի գագաթնաժողվին ընդառաջ մեկ անգամ եւս հստակեցնել, որ պատրաստ ենք  եվրոպական կառուցյների հետ հարաբերությունները շարունակել:
Հայ խորհրդարանականները գործընկերների հետ քննարկվել են ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները Բալթյան երկրներից յուրաքանչյուրի հետ, ինչպես նաեւ Եվրամիության հետ:

Բանախոսը հավելեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հիմնական ասպեկտը ՀՀ-ում քաղաքական բարեփոխումների շարունակությունն է:
Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նաեւ հանդիպումներում ԼՂՀ հարցի շուրջ ծավալված խոսակցությունները .«Տարածաշրջանային զարգացումներն են ու ԼՂՀ կարգավորման գործընթացը: Նրանք ԵՄ անդամ երկիր են ու ունեն դերակատարում տարածաշրջանում: Նրանց  հետաքրքրում էր առհասարական հետխորհրդային տարածաշրջում կոնֆլիկտների լուծման ճանապահը, ես նշեցի, որ ՀՀ-ն բոլոր կոնֆլիկտների բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: Պաշտոնական Երևանն ու պաշտոնական Ստեփանակերտը որևէ այլ կարգավորում չեն պատկերացնում ԼՂ  հարցի պարագայում: Բայց ներկայացրինք միևնույն ժամանակ, որ Ադրեբջանի ղեկավարությունն արհամարում է երեք սկզբունքներից առնվազն երկուսը` ինքորոշման իրավունքի իրացումն ու խաղաղ կարգավորումը: Խնդիրը պետք է ունենա խաղաղ կարագավորում, բայց բոլորն էլ պետք է գիտակցեն, որ ԼՂՀ անկախության ճանաչմանը այլընտրանք չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031