Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն ասում է՝  հենա մենք գյադեքին կհավաքենք ու գյադեքով կընտրենք». Հայրիկյան

Մարտ 18,2015 12:58

Նոր բեւեռ ստեղծելու ու  համագործակցության հնարավորությունները այլ քաղաքական ուժերի հետ ճշտելու նպատակով այսօրվանից ԱԻՄ-ը քաղաքական ուժերի հետ հանդիպումներ կսկսի: Այսօր երեկոյան հանդիպում է նախատեսված «Ժառանգության» գրասենյակում:

«Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ Պարույր Հայրիկյանն ասաց, որ կուսակցությունների հետ հանդիպումների օրակարգում Սահմանադրական բարեփոխումների հարցն է. «Եթե մինչեւ վերջերս ես Սահմանադրական բարեփոխումների տրամաբանության մեջ չէի տեսնում հայասպանությունը, ապա այս երկու- երեք օրերին ինձ համար ակնհայտ դարձան հայ ազգի քաղաքական սպանության փորձերը»:

Նրա խոսքով, Լեւոն Տեր Պետրոսյանը Սահմանադրությունը գրեց  իր համար, հետո Ռոբերտ Քոչարյանը փոփոխություններ մտցրեց իր օգտին. «Հիմա եկել է Սերժ Սարգսյանն ու ասում է՝  ինչ անենք, որ ժողովուրդը նախագահ չընտրի, հենա մենք գյադեքին կհավաքենք ու գյադեքով կընտրենք: Սրանք ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին խոսում են հայ ազգի քաղաքական միտքը նվազագույնի հասցնելու մասին, ինչը նշանակում է ոչնչացում»:

Նա քննադատեց քաղաքական ուժերին, որոնք բոլոր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ միայն կարծիքներ են հայտնում, հետո ասաց, որ  ԱԻՄ-ը այդ փոփոխությունների հայեցակարգ է ներկայացրել, որը ցույց է տալիս, թե որ դեպքում քաղաքացիների դերակատարությունը կմեծանա: Նա զարմանում է՝ ինչո՞ւ իշխանությունը այդ հայեցակարգին չի անդրադառնում. «Ինչո՞ւ չեք անդրադառնում, ո՞րն է պատճառը, որ լկտիաբար աշխարհին հայտարարում եք, թե այլ հայեցակարգ չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031