«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի
շրջանակներում հիմնանորոգվել է Մ8, Վանաձոր-Դիլիջան միջպետական
ավտոճանապարհի շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (40-42-րդ կմ):
Այն գտնվում է Դիլիջան քաղաքի տարածքում, որը դեպի Դիլիջանի միջազգային
դպրոց տանող հիմնական ճանապարհն է: Ճանապարհի որոշ հատվածներում բազալտե
եզրաքարերը քանդված էին, անձրևաընդունիչների կափարիչները բացակայում էին,
ասֆալտբետոնե պատվածքը գտնվում էր ոչ բավարար վիճակում: Երթևեկելի մասի վրա
առաջացած ճաքերն ու փոսերը դժվարանցանելի էին դարձրել տրանսպորտային
միջոցների անցուդարձը տվյալ ճանապարհահատվածում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի
պատվերով` «Խաչհար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են
ջրահեռացման համակարգի նորոգման, եզրաքարերի վերականգնման, փոսային
նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնե ծածկի
կառուցման և իջատեղերի ասֆալտապատման աշխատանքներ:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեից
տրամադրված միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 152.990.765 ՀՀ
դրամ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական
աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է
շահագործման:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն