Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ չի՞ մտահոգում, որ Ադրբեջանի իշխանությունը, Իլհամ Ալիևը հավակնում է Եվրոպայի հիմնական դիկտատորի կարգավիճակին»

Մարտ 18,2015 12:09

Հայ պատվիրակները նեղը գցեցին եվրոպացի պաշտոնյային:

«Դուք նշեցիք, որ Հարավային գազատարը անվտանգություն կբերի Ադրբեջանին, որ
Եվրամիության համար մարդկային իրավունքներն ու ժողովրդավարությունը շարունակում են մնալ արժեքներ, բայց դուք չասացիք, թե ի՞նչ վիճակում է տիրում Ադրբեջանում, թե ինչպես են տասնյակ հարյուրներով ակտիվիստներ, լրագրողներ գտնվում բանտերում»,-Երեւանում շարունակվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին:

Տիկին Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը հատուկ հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները բացարձակ արհամարհանք ունեն եվրոպական կառույցների կոչերի նկատմամբ՝ պահպանել ժողովրդավարական արժեքները` հարցնելով. «Ձեզ չի՞ մտահոգում, որ Ադրբեջանի իշխանությունը, Իլհամ Ալիևը հավակնում է եվրոպայի հիմնական դիկտատորի կարգավիճակին»,-հարցրեց նա:

ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն էլ հավելեց, որ Ադրբեջանում պետք է սկզբունքային մոտեցումներ ցուցաբերվեն, ուշադրություն դարձվի քաղբանտարկյալների առկայությանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հիշեցրեց, որ եվրոպական Նոր հարևանության ծրագիրը հիմնված է եղել հենց անվտանգության խնդրի վրա ու հավելեց. «Բայց այդ ծրագրում ոնց որ թե պակասում էր հենց անվտանգությունն ու պաշտպանությունը: Կա շահերի հարց: Ինձ համար զարմանալի է այն մոտեցումը, որ մի կողմից ԵՄ-ն նախընտրում է ավելի շատ համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են ԵՄ-ի հետ համագործակցել, բայց կյանքը ցույց է տալիս, որ ԵՄ-ն աշխատում է այն երկրների հետ, որտեղ ունի իր սեփական շահերը և անվտանգություն ապահովելու հարցում էլ առաջնորդվելու է՝ իր շահերից ելնելով»: Հայաստանին կարողացան ճնշել, և նա փոխեց իր ուղղվածությունը` նկատի ունենալով Մաքսային միությանն անդակացելու մասին որոշումն, ասաց Թեւան Պողոսյանը` հավելելով, որ սա չի նշանակում, թե պետք է մոռանալ, որ երեք տարվա բանակցությունների ընթացքում Հայաստանը միշտ բարձրաձայնել է իր խնդիրների, սահմանների հարցի մասին` միշտ ասելով որ կողմնակից է «ե՛ւ, ե՛ւ» քաղաքականությանը. «Այս իմաստով ազնիվ չէ մեղադրել Հայաստանին, թե Հայաստանի մեջ է խնդիրը:  Ես կցանկանայի, որ եվրոպական կողմն իր վերանայումը չձգի մինչև հուլիս, որովհետև մայիսին Ռիգայում համաժողով է լինելու »:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031