Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթներ «անտեղյակ» եվրոպացիների համար. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 18,2015 11:48

Երեւանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը երեկ խոսել է ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, այլեւ մի քանի բառով անդրադարձել ներքաղաքական իրավիճակին։

Միայն թե, դատելով հնչեցրած հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ Ս. Սարգսյանը միամիտի տեղ է դրել եվրոպացիներին ու որոշել է նրանց խաբել «գեղեցիկ հեքիաթներով»։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին ու հայտարարել. «Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչպես կարող է պայքարել եւ իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ»։

Անտեղյակները կշտապեն հիանալ Ս. Սարգսյանի նկարագրով։ Իսկ մենք հիշեցնենք, որ հավաքների ազատության մասին խոսում է մի մարդ, ով ընդամենը մեկ ամիս առաջ, օգտագործելով պետական բոլոր լծակները, բոլոր հնարավոր ու անհնար մեթոդները, քաղաքականությունից հեռացրեց իր մեծությամբ ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարին։ Հազիվ թե որեւէ մեկը հասցրել է մոռանալ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը, որտեղ նա ԲՀԿ նախագահին անվանարկելուց հետո Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հաշվեհարդարի հանձնարարական տվեց ուժային կառույցներին։ Հազիվ թե որեւէ մեկը հասցրել է մոռանալ դրան հաջորդած իրադարձությունները. Ծառուկյանը հայտարարեց ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարվելու եւ քաղաքականությունից հեռանալու մասին՝ չեղյալ հայտարարելով նաեւ մինչ այդ հայտարարված փետրվարի 20-ի հանրահավաքը։ Ընդ որում, սա պայքար չէր միայն ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի դեմ, այլ պայքար էր ողջ ընդդիմության ու ժողովրդի դեմ։ Թե որքանո՞վ են Ս.Սարգսյանի գործողությունները համահունչ եվրոպական արժեքներին՝ մնում է ենթադրել։

Էլ չենք խոսում այն մասին, որ ազատ խոսքի ու ազատ մամուլի մասին այսօր խոսում է մի մարդ, ով իր պաշտոնավարման ընթացքում մշտապես խուսափել է լրագրողների հետ ազատ շփումներից, ասուլիսներից, իսկ եթե ասուլիսի անվան տակ ինչ-որ միջոցառումներ էլ անցկացվել են, ապա դրանց հրավիրել են յուրայիններին, որ հանկարծ «վատ» հարցեր չտան։ Իհարկե, եղել են դեպքեր, երբ լրագրողներին հաջողվել է ճեղքել թիկնապահների շղթան ու հարց ուղղել Սերժ Սարգսյանին, բայց դա ավարտվել է «Իյա, իրո՞ք» կամ «Շանսը ո՞րն է՝ հարյուրից իննսո՞ւն խփեմ, ութսո՞ւն, յոթանասո՞ւն, թե՞ վաթսուն, էդ ա, ինչքան ուզես, էնքան խփենք» պատասխաններով:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031