Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքի մայրուղիներով. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 18,2015 11:43

Մինչ Մոսկվան ու ամբողջ աշխարհն անհանգստացած որոնում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանը, օգտագործելով հարմար առիթը, փորձում է ջերմ հարաբերություններ հաստատել արեւմուտքի հետ։

Օրերս Սերժ Սարգսյանի կուսակցական ընկերը՝ Վահրամ Բաղդասարյանը, հայտարարեց, թե Վենետիկի հանձնաժողովը Հայաստանից պահանջել է սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել։ «Կապահովենք», վստահաբար շարունակել էր Բաղդասարյանը։ Եվ չնայած իշխանության «վճռականությանն» ու «գործուն ջանքերին»՝ առաջին փուլի համար կոնսոլիդացիան չստացվեց, իսկ սա չի կարող վրիպել Վենետիկի հանձնաժողովի ուշադրությունից։

Ստեղծված վիճակի անհարմարությունը շատ լավ հասկանում են Բաղրամյան 26-ում, այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը ոտքի է ելել՝ եվրոպացիներից դրական գնահատականներ կորզելու ծրագրով։ Մարդն իսկապես վատ կարծիքի է եվրոպացիների մասին, նրան թվում է, թե Եվրոպան չի դիմանա իր ցողունային հմայքին եւ հանդիպումների ժամանակ անմիջապես կփոխի իր կարծիքն ու միանգամից դրական գնահատական կտա իր փաստաթղթին։ Հետո էլ կգա ու իր հետընտրական զեկույցներով կլեգիտիմացնի կեղծված հանրաքվեն։ Հենց դեպքերի այսպիսի սցենար է մտքում գծագրում Սերժ Սարգսյանը, այլապես երեկ եվրոպացիներին պուպուշ բաներ չէր ասի, թե մենք շարունակում ենք մնալ եվրոպական արժեհամակարգի շրջանակներում եւ շահագրգռված են ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության վեհ գաղափարների ամրապնդմամբ:

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031