Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. Արեւելյան գործընկերությունը մտնում է նոր փուլ 

Մարտ 18,2015 11:34

«Դա գիտակցված ու արդարացված որոշում էր, ցավոք, նաև մեր մեծ տարածաշրջանը ցույց տվեց, որ այդ որոշումներն ինքնին արդարացված էին, և ՀՀ-ի համար բազմավեկտոր քաղաքականությունը շարունակում է մնալ կարևորագույն առանցք»,- այսօր ՀՀ խորհրդարանում շարունակվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորորդ լիագումար նիստում հայտարարեց ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը` խոսելով 2013 թվականի սեպտեմբերի երեքին Հայաստանի` Մաքսային միությանն, ապա նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության որոշումների մասին: Այսօրվա նիստին մասնակցում է նաեւ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը Արտակ Զաքարյանը շարունակեց. «Իմ խորին համոզմամբ՝ Արևելյան գործընկերությունը մտնում է նոր փուլ՝ հաշվի առնելով հինգ տարիների բավական իրադարձություններով լեցուն պատմությունը, և ես վստահ եմ, որ ապագայի համար հաշվի կառնվեն բոլոր այն խնդիրները, որոնք կարելի է դիտարկել շտապողականության կամ բացթողումների արդյունք: Հաջորդ փուլում վեց անդամ երկրները, յուրաքանչյուրն իր շահերը, ցանկությունները ու նպատակները հստակեցված, կարող է շարունակել ԱլԳ գլխավոր նպատակը հանդիսացող ասոցացման, որոշ երկրների դեպքում՝ ինտեգրման, որոշների դեպքում՝ սեկտորալ համագործակցության կամ քաղաքական երկխոսության ճանապարհը»:

Արտակ Զաքարյանը վերահաստատեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը` նկատելով նաեւ, որ ՀՀ խորհրդարանի համար էլ միշտ արդիական են եղել Արեւելյան գործընկերության  շրջանակներում ԵՄ համագործակցության համապարփակ ու ընդլայնված գործընկերության, քաղաքական երկխոսության ապագան հստակեցնելը եւ պատկերացնելը, դրանում երկուստեք շահերի շրջանակներն ուրվագծելը: Ու քանի որ հայկական եւ եվրոպական արժեքները հաճախ համընկնում են, ըստ բանախոսի, Հայաստանը փորձելու է կամուրջ դառնալ ԵՄ-ի ու ԵՏՄ -ի շուկաների միջև. «Վաղ, թե ուշ այդ շուկաները միմյանց հետ պիտի աշխատեն, չեն կարող լինել մեկուսացված շուկաներ: Հայաստանն իր տնտեսական ճանապարհն ընտրել է, բայց այն չի լինելու Եվրամիության հետ համագործակցության հաշվին»: Արտակ Զաքարյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանի խաղաղության համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031