Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ շահերի բախում ՀՀ ԱԺ-ում. «Հայկական ժամանակ»

Մարտ 18,2015 11:04

Ազգային ժողովում երեկ մեկնարկեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նստաշրջանը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Ռիգայում սպասվող ԵՄ ԱլԳ գագաթնաժողովին, երեկ մի քանի հարց ուղղեցինք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային։

– Պարոն Հրիստեա, որպեսզի Հայաստանը ԵՄ հետ վերսկսի բանակցությունները, անհրաժեշտ է ԵՄ անդամ 28 երկրի համաձայնությունը, ինչը, սակայն, դեռ չկա։ Կա՞ որեւէ երկիր, որը կարող է իր համաձայնությունը չտալ բանակցությունների վերսկսման համար։

– Դա յուրաքանչյուր երկրի սուվերեն որոշումն է։ Մենք առաջարկել ենք, պետք է սպասենք պատասխանին։ Հուսով ենք, որ նրանք ժամանակին կպատասխանեն։ Մենք մեր հայ գործընկերների հետ ունեցած բանակցությունների հիման վրա առաջարկ ենք ներկայացրել, բայց դրան հավանություն կտան, թե ոչ՝ իրենց որոշելիքն է։

– Ե՞րբ պարզ կլինի պատասխանը, Ռիգայի գագաթնաժողովի ժամանա՞կ, թե՞ մինչ այդ։

– Հույս ունենք, որ դա կլինի մինչեւ Ռիգան։  Բայց յուրաքանչյուր խորհրդարան ունի իր օրակարգը, եւ մենք չենք կարող հրամայել կամ չհրամայել։

– Ռիգայում նախատեսվում է բանակցություններ սկսել Հայաստանի հետ, ՀՀ ԵՏՄ անդամակցությունը չի՞ խանգարում։

– Մենք այստեղ չենք տեսնում որեւէ խնդիր։ Հայաստանը սուվերեն երկիր է, նա ունի իր ընտրությունը եւ ստորագրել է ԵՏՄ համաձայնագիրը:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031