Տաշքենդում ընթացող Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի 9-րդ հուշամրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը յոթերորդ տուրից հետո 5,5 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր պակաս ունի երկու առաջատարներից՝ ռուսաստանցի Վլադիսլավ Արտմեւից եւ Ֆրանսիան ներկայացնող Վլադիսլավ Տկաչովից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess.am-ի