Սոչիում մեկնարկեց նոկաուտ համակարգով շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը, որին մասնակցում է 64 ուժեղագույն շախմատիստուհի:
Առաջին տուրի առաջին պարտիայում Էլինա Դանիելյանը (նկարում) ոչ-ոքի է արել կուբացի Յանիեթ Մարերո Լոպեսի, Լիլիթ Մկրտչյանը՝ ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ, իսկ ԱՄՆ-ը ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը պարտվել է հնդիկ Հարիկա Դրոնավալիին: Այսօր զույգերը կհանդիպեն երկրորդ անգամ: Հավասարության դեպքում վաղը կկայանա թայ-բրեքը, որից հետո 32 շախմատիստուհի կհեռանա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sochi2015fide.com