Այսօր՝ ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:
Թեման՝ հնարավոր է արդյոք Ռուսաստանում պալատական հեղաշրջում:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
1. Ռուսաստանում, ցանկացած տիպի, (պալատական կամ այլ) փոփոխությունների դեպքում կարելի և սպասել, որ կրինի փոփոխություն Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում, Հայաստանի կախվածության թուլացման ուղղությամբ?
2. Ըստ ձեզ, ինչքան է հավանականությունը, որ առաջիկա 5 տարում Ռուսաստանում կլինի ինչ-որ փոփոխություն և ըստ ձեզ, որոնք են այն խմբերը որոնք ունեն և ցանկություն, և հնարավորություն փոփոխություններ անելու համար? (Հարցը առաջինը տալ Թևան Պողոսյանին ..)).. )։
3. Նույնիսկ եթե Ռուսաստանը առաջիկա 2 տարվա ընթացքում (Ռուսաստանի «ամրության պաշարը՝ ըստ եվրոպական փորձագետների) փոխի (մեղմացնի) իր քաղաքականությունը Արևմտյան ուղղությամբ (դրա համար կան արդեն իսկ գործող «ճնշման գործիքներ», նավթի գնից մինչև տնտեսական ուժեղացող սանկցիաները և Ուկրանական բանակի ուժեղացումը՝ ռազմական մատակարաումների միջոցով), ինքանով եք ռեալ գնահատում, որ դա կբերի նաև ինչ-որ փոփոխության Հայաստանի համար? (Սա այն սցենարն է, որի դեպքում Ռուսաստանի «կառավարող էլիտայում» փոփոխություններ տեղի չեն ունենում)։