Բազմաթիվ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներից ես այս տարիների ընթացքում լսել եմ՝ «մենք ուժեք ենք, մենք հզոր ենք», «իշխանությունն ուժեղ է», «ընդդիմությունը հուժկու է» եւ այլն: Նախ՝ եթե այդ պնդումները նույնիսկ համապատասխանում էին իրականությանը, ապա այստեղ պարծենալու բան առանձնապես չկա: Հզոր պետք է լինի պետությունը՝ համակարգը, որը մի կողմից՝ ստիպում է մարդկանց կատարել օրենքի պահանջները, իսկ մյուս կողմից՝ կարողանում է պայմաններ ստեղծել քաղաքացիների ստեղծագործական ներուժը դրսեւորելու համար: Իսկ իշխանության «հզորությունը», որը նրան թույլ է տալիս օրենքները խախտելով անպատիժ հարստանալ, կամ ընդդիմության «ուժգնությունը», որը հնարավորություն է տալիս հավաքել Ազատության հրապարակում կյանքից դժգոհ մարդկանց եւ ինքնանպատակ «քլնգել» իշխանավորներին, ինձ, ճիշտն ասած, առանձնապես չի տպավորում:
Բայց իրականում Հայաստանում ոչ ոք քաղաքականապես հզոր չէ: Ես այդ «հզորությունը» այլ կերպ եմ հասկանում: Ուժեղ է նա, ով ունի հասարակության յուրահատուկ աջակցությունը: «Յուրահատուկ» ասելով՝ ես նկատի ունեմ, որ այդ աջակցությունը՝ ա/ գնված չէ փողով, բ/ հիմնված չէ ուժային եւ վարչական լծակների վրա, գ/ հիմնված չէ անձի պաշտամունքի վրա, դ/ առաջացած չէ «ուղեղների լվացումից», ե/ խարսխված չէ բացասական սպասելիքների վրա՝ «թող ով ուզում է լինի, միայն թե Պողոսը չլինի»: Որովհետեւ փողն այսօր կարող է բաժանվել, վաղը չբաժանվել, գեներալները կարող են դավաճանել, կուռքը այսօր հերոս է, վաղը՝ հակահերոս, քարոզչությունն այսօր մի ձեւով է «ուղեղ լվանում», վաղն՝ այլ ձեւով, Պողոսից դժգոհությամբ ղեկավարվելը, պոզիտիվ գաղափար չունենալը անխուսափելիորեն բերում է Պետրոսից ճիշտ նույն դժգոհությանը: Եթե այդ առումով նայենք, ապա ներկայում մեր երկրում ոչ մի քաղաքական միավոր հզոր չէ:
Մարդը կարող է ուժեղ լինել ոչ թե փողով կամ սվիններով, այլ միայն գաղափարով, համոզմունքներով, սկզբունքներով, այսինքն՝ այնպիսի բաներով, որոնք ոչ ոք ոչ մի պարագայում չի կարողանա նրանից խլել կամ սպառնալ, որ կխլի: Այդ իմաստով ուժեղ էին Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան, Վացլավ Հավելը, Մարտին Լյութեր Քինգը: Ուժեղ էին իրենց իշխանության առաջին տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բորիս Ելցինը՝ գիտեմ, որ շատերն այդ գործիչներին չեն համակրում, բայց նրանք, կարծում եմ, ունեին ե՛ւ ապագայի հստակ տեսլականներ, ե՛ւ այդ գաղափարների նկատմամբ անվերապահ վստահության վրա հիմնված աջակցություն: Այլ հարց է, թե ինչպես են նրանք օգտագործել այդ «կապիտալը»:
Բայց կարելի է ուժեղ լինել՝ չնստելով որեւէ գահի եւ չառաջնորդելով զանգվածներին: Կարելի է ուժեղ լինել եւ դղյակում, եւ խրճիթում, եւ հատկապես վանականի խցում: Ուժեղ լինել ամենաժողովրդավարական երկրում եւ համակենտրոնացման ճամբարում: Ամեն ինչ կախված է ինքնագիտակցությունից:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նույնիսկ եթե ենթադրենք, որ աստված գոյություն ունի, և դրախտը ճիշտ այնպիսին է ինչպիսին նկարագրված է բազմաթիվ Աստվածաշնչյան հարակից գրականությանում (հատկապես հաջող՝ դա ստացվում է «Եհովայի վկաների» բրոշյուրներում ..)))..), ինչ նշանակություն ունի դա իմ՝ երկրագնդի սովորական ժամանակավոր բնակչիս համար, եթե հնարավոր չէ ստուգել դրախտի գոյություն ունենալը (հետադարձ կապ՝ չկա)?
(եթե ինչ որ մեկը այդ հարցին պատասխանի… հետո ցույց կտամ, որ դու , հատկապես դու, ոչ թե քո ինֆորմացիոն անալոգը..))).. դրախտ ընկնել չեք կարող՝, նույնիսկ տեսականորեն…)))..)։
“…ուժեղ էին Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան,…”: Այս շարքում իր ուրույն տեղն ունի անմոռանալի Տոտիկը` խորը փիլիսոփայական “Կյանքի կարուսել”-ի հեղինակը: Նելսոն Մանդելային ծեծում էր նրա կինը և նա լաց եղավ դատարանում բաժանման պրոցեսի ժամանակ: Մահաթմա Գանդիի կարգի պարզունակ “փիլիսոփաներ” վխտում են հայկական գյուղերում և մեծագույն միտքը, որ նրանք արտահայտում են, դա “ձցում (խնոցի) հարինք`կարագն ելավ” խորիմաստ արտահայտությունն է: Եվ վերջապես կողմնորոշվեք`ուժից եք խոսում, թե հզորությունից: Դրանք տարբեր բաներեր են:
Մէջբերում՝ «Ուժեղ էին իրենց իշխանության առաջին տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բորիս Ելցինը՝ գիտեմ, որ շատերն այդ գործիչներին չեն համակրում, բայց նրանք, կարծում եմ, ունեին ե՛ւ ապագայի հստակ տեսլականներ, ե՛ւ այդ գաղափարների նկատմամբ անվերապահ վստահության վրա հիմնված աջակցություն: Այլ հարց է, թե ինչպես են նրանք օգտագործել այդ «կապիտալը»: »
————————————————————————————————
Ճիշտ է:
Սակայն կան նաեւ անձիք եւ կազմակերպութիւններ որոնք, սկիզբը, նոյն էական եւ վերացական իմաստով՝ ուժեղ էին, սակայն որոնց առիթ չտրուեցաւ այդ ուժով մի բան անելու, իրագործելու:
Հարցը, անոնց պարագային, այն չէ թէ ինչպես են նրանք օգտագործել այդ դրամագլուխը, քանի որ անոնք զրկուեցան այդ հնարաւորութիւնից:
Հարցը այն է թէ՝ առաջ որ անոնք կարենան ի շահ հանրութեան օգտագործել այդ դրամագլուխը, այլ ուժեր, ուժեղներ, անարդարօրէն, անպարկեշտօրէն, բռնութեամբ եւ բրտութեամբ, զանոնք զրկեցին այդ դրամագլխից, զանոնք սնանկութեան մատնեցին: Եւ այդպէսով աղքատացաւ ամբողջ երկիրը:
Լիովին համաձայն եմ Հայդուկի հետ, կարծում եմ «դրամագլուխը» ապահով պահելու համար նախ հարկավոր էր ձերբազատվել նախկին Խորհդային կառավարման ձեվից, եվ ավելի շատ օգտագործել «ժողովրդի» հետ անմիջական կապը… հիշում եմ 60 ական թվերին Աջափնյակի Շինարարներ փողոցի վրա հացի խանութ էի գնացել, հանկարծ նկատեցի ժողովուրդը հավաքվել էր մի մարդու շուրջ, որը սեվ «Վոլգա» մեքենայից դուրս էր եկել եվ զրուցում էր ժողովրդի հետ…դա այն ժամանակների հիրավի միակ խելացի առաջին քարտուղար Զարուբյանն էր…կարծում եմ որ «դրամագլուխը» պահելու միակ ձեվը հենվելն է սփական ժողովրդի «իմաստության» վրա այլ ոչ թե «քաղաքական էլիտայի» կամ պետական չինովնիկների «գիտակցության»…ցավոք «տեսլականը» կարող է շատ գունավոր լինել…սակայն շատ հեռու իրականությունից….
Ղեկավարները, միշտ ու միշտ, ստորագնահատում են ռամիկ ժողովուրդի խելքն ու խելացութիւնը, Գալուստ ջան: Եւ կամ ել, ափսոս՝ հեշտօրէն յաջողում են խաբել զայն: Երկու պարագաներին ել, պարզ է թէ ով է միակ տուժողը…
Այս պատմական յիշատակումների մէջ որ կատարում ենք, կայ նաեւ մի ուրիշ հիմնական կէտ, զորս որոշ տարիքի մարդիկ մոռանում են, իսկ ջահելները հաւանաբար բնաւ չեն գիտեր անգամ՝ Խորհրդային Միութեան յանկարծակի փլուզումից ետք, համայն հայութիւնը այդքան ել աճապարանքի մէջ չէր, որ Հայաստանը, անմիջապէս ու հապճեպով, անկախ երկիր դառնայ: Խոհեմ եւ իմաստուն այլընտրանքը՝ այդ անկախութեան հասնիլն էր կազմակերպուած եւ հանգրուանային գործընթացով, կամաց-կամաց. փոխանակ անմիջապէս եւ շուտափոյթ կերպով… նետուելու, արկածախնդրական հոգեբանութեամբ:
Վերեւ նշուած պարոնները, Լեւոն Տէր-Պետրոսեան եւ Բորիս Էլցին, մինչեւ այդ պահը՝ Սովետի կարգին ափարաչիքներ, ընտրեցին սակայն հապճեպ եւ անկազմակերպ, կարկտան եւ յանկարծաստեղծ անկախացման արկածախնդրութիւնը, որի հետեւանքն են նաեւ Հայսատանի այժմու դժուարութիւնները, ռուսաստանի թերութիւնները, եւ երկուքին միջեւ երբեմն վատառողջ յարաբերութեանց խնդիրը: Մինչ, անձիք եւ կազմակերպութիւններ, որոնք մինչեւ այդ պահը, եւ ընդհանրապէս հոսանքի դէմ՝ միշտ ձգտել էին Հայաստանի (վեր)անկախութեան, այդ պահին համամիտ էին աւելի դանդաղօրէն իրականացնելու այդ տեսլականը: Սակայն վերջում, անոնք ալ հարկադրաբար – կամ պայմանների բերումով – տարուեցան, ընդհանուր շարժումին մէջ:
Իսկ հիմա ել, այս կայքում միեւնոյն հեղինակաւոր գրիչին տակ, կարդում ենք թէ տեսլականը լաւ ու ազնուական բան է, հարազատ ուժի աղբիւր է, տեղ տանող ու հասցնող իւրայատկութիւն է, սակայն… Արեւմտեան Հայաստանի ազատագրման ձգտող գաղափարաբանութիւնը անօգուտ եւ անիմաստ է, նոյնիսկ վնասակար… Մասնայատուկ հակասութիւն մը՝ որ նաեւ բացայայտ է բարձր մտածողութեան եւ մե՜ծն տեսլականի տէր Պարոն Առաջին Նախագահ ԼՏՊ-ի այժմու ճառերում….
Համաձայն եմ…