Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ծնողները հերքում են

Մարտ 18,2015 13:15

20.02.2015 թվականին «Առավոտ» օրաթերթում տպագրվել էր հոդված՝ «Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն», որտեղ նշվում էր, որ Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ծնողները դժգոհում են դրամահավաքության առիթով: 9-րդ դասարանի 25 ծնողներս հերքում ենք դրամահավաքության վերաբերյալ լուրերը: Ուսուցիչների կողմից որեւէ դրամահավաքություն տեղի չի ունեցել, ընդհակառակը՝ տնօրենի կողմից բացի բարեգործությունը, այլ բան չենք տեսել, քանի որ դպրոցում սովորում են նաեւ անապահով երեխաներ: Բազմիցս ականատես ենք եղել նրա կողմից սննդի եւ հագուստի տեսքով օգնությունների տրամադրմանը:

Չենք բացառում, որ դժգոհ մարդիկ լինեն, եւ դա օրինաչափ է, յուրաքանչյուր մարդ էլ, առավել եւս ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ, միշտ էլ հարվածի տակ է, միշտ էլ նրան շրջապատում են նաեւ չարալեզու մարդիկ: Տնօրենը բազմիցս հենց ինքն է արգելել նման արատավոր երեւույթներ:

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. mari says:

    Հարգելի Գոհար,շնորհակալ ենք ,որ օբյեկտիվ գտնվեցիք ու ի վերջո հստակ ու ճիշտ ինֆորմացիա տպագրեցիք:Ուզում ենք իրոք ամոթանք տալ այն մարդկանց ,ովքեր այդ սուտ ինֆորմացիայի հեղինակ դարձան;

  2. Marine says:

    Գոհար ջան ,ես այդ դպրոցի ծնող եմ ու եթե դուք ներկա գտնվեք մեր դպրոցի համադպրոցական միջոցառումներին,ինքներդ կհասկանաք թե ինչու ենք ծնողներս այդքան սիրում ու հարգում մեր երիտասարդ տնօրենին,ձեզ էլ հրավիրում ենք մեր դպրոց ,եկեք ու տեսեք ,որ 1962 թ. շենքը ,որ ոչ մի անգամ չի վերանորոգվել ինչքան մաքուր է,կոկիկ ու աչք շոյող,ու ինչքան նվաճումներ,հաղթողներ ու մրցանակներ ունի այս դպրոցը,տարածաշրջանի լավագույներից մեկն է՝իր հմուտ ուսուցիչներով:

  3. Կարինե says:

    Ակամայից հիշեցի օրեր առաջ այդ դպրոցի վերաբերյալ նյութի հրապարակումից հետո խմբագիր Արամ Աբրահամյանի առաջնորդողը. Դպրոցների տնօրենները վերտառությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. : Այո, հազար անգամ ճշմարտացի է ասված: Դպրոցի տնօրենի համար խնդի?ր է հավաքել ծնողներին եւ ստիպել նրանց ստորագրել մի թղթի տակ եւ հերքել կատարվածը: Եթե ոչ նա կօգտագործի իր լծակները: Այսպես է պատահել նաեւ վերոհիշյալ դպրոցում: Այո, այդ դպրոցում նաեւ բարեգործություններ էլ են կատարվում: Սակայն, այստեղ բարեգործություն ասելով նկատի ունեն աշակերտներից հավաքված գումարները կրկին նրանց բաժանելը` ինչպես տեղի ունեցավ Գոհար Հակոբյանի հոդվածից հետո հատկապես տարրական դասարաններում: Չի բացառվում, որ վաղը, մյուս օրը կատարվածի վերաբերյալ հերքում-նամակով դիմեն նաեւ մյուս դասարանների ծնողները: Նաեւ ուսուցիչները, որոնցից հավաքված 10 հազարական դրամներով գնված թանկարժեք թեւնոցն այսօր կրում է տնօրենը… Այնպես որ…

    • Սահակ says:

      Հարգելի Կարինե,ձեր կողմից հրապարակված ինֆորմացիան ներկայիս տնօրենին չի վերաբերվում,դուք ցավոք շփոթել եք նախկին տնօրենի հետ ու ձեր գրվածը նրան է վերաբերում

  4. Lika says:

    Կարինե ջան արդեն անունդ փոխել ես?գուցե նաև սեռդ?այ ՚՚,,,,, 1000 անգամ ասեցիք ու գրեցինք որ գիտենք ով ես,գնա քո կնոջ վերցրածների մասին գրի ու քո գրած նախկին տնօրենին է վերաբերվում ,արդեն զզվացրիր

  5. Hexine says:

    դե հերիք է անկապ ու զրպարտող տողեր գրեք,թողեք ամեն մեկը իր գործն անի,էս մեր երկրի վիճակին մենակ ես ա պակաս ամեն օր իրար վիրավորեք ,զրպարտեք ու փնովեք:Վերջացրեք չեք տեսնում ,որ լրագրողները ուրախանում են ,որ ոչնչից մեծ աղմուկ են սարքել;

  6. Այո արդարությունը քնում է բայց չի մեռնում, այս ամենից հետևություն, ամեն ոք պետք է ունենա առողջ և հմուտ մտածելակերպ իր գործի մեջ և չտրվեն անհիմն երևակայական կարծիք արտահայտող անձի լարած թակարդին և կորցնել հեղինակությունը իր աշխատանքի մեջ։ՈՒրախ եմ տիկին Գոհար, որ ընդունեցիր այն փաստը որ պետք է հաշվի առնել ծնողների մեծամասնության կարծիքը, ափսոս որ ի սկզբանե հաշվի չառաք ծնողների մեծամասնության կարծիքը և դարձաք անհիմն զրպարտանքի զավեշտի հեղինակ։Ցավում եմ որ կան մեր հասարակության մեջ այդպիսի անձնաորություններ, որ կարողանում են լրագրողին ներքաշել իրենց հիվանդ երևակայությունների գաղափարի մեջ դարձնելով զոհ և մնալ անպատիժ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031