300-ից ավելի կանադական բարդիներ են նախօրեին տնկվել արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի դիմաց: Ծառատունկին մասնակցել են ինչպես վարչակազմի աշխատողները, այնպես էլ դատապարտյալները: Քրեակատարողական հիմնարկների մեջ «Արմավիրը» կլիմայով ամենաչորայինն է, իսկ ամառվա թեժ տապին բնական կանաչի պակասությունն այստեղ իսկապես զգացնել էր տալիս:
Սակայն ծառերն այն հատվածում են տնկվել, որտեղ կայանում էին դատապարտյալների հարազատների ավտոմեքենաները, եւ այդտեղ էր տեղի ունենում նրանց տեսակցությունը կալանավորների հետ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2015