Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդիկ կանանցից եսասեր են

Մարտ 18,2015 12:00

Գիտնականները տղամարդու եւ կնոջ ունակությունները համեմատել են, եւ թեպետ կանանց անվանում են թույլ սեռ, այնուամենայնիվ, կանայք ոչնչով հետ չեն մնում տղամարդկանցից:

Տղամարդու ուղեղը միջին հաշվով 100 գ ավելի է կշռում, քան կնոջ ուղեղը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ տղամարդիկ ավելի խելացի եւ ինտելեկտուալ են, քան կանայք: Գիտնականները պարզել են, որ տղամարդու հետ համեմատած` կինն ավելի երկար է պահպանում մտավոր աշխատունակությունը։ Համեմատելով տղամարդու մկանային զանգվածը, որը մոտավորապես 27 կգ է, իսկ կնոջ մոտ ընդամենը` 16 կգ, այդուհանդերձ, ըստ գիտնականների, կինն ավելի դիմացկուն է։

Մեկ այլ համեմատությամբ էլ առողջ տղամարդու սիրտը խփում է դանդաղ՝ մոտավորապես 65 զարկ մեկ րոպեում, իսկ կնոջ սիրտը` մոտավորապես 77 զարկ, բայց չնայած այդպիսի տնտեսված աշխատանքին, տղամարդու սրտի մասին չես ասի, որ ավելի երկար է առողջ մնում։ Արական սեռի ներկայացուցիչներն անհամեմատ ավելի քիչ են գանգատվում առողջությունից, փոխարենը իգական սեռը ընդունակ է տանելու ծննդաբերության այնպիսի ցավ, որի դեպքում նույնիսկ ամենաուժեղ տղամարդը, ըստ գիտնականների, կկորցնի գիտակցությունը։ 15 լիտր արյուն ավելի շատ է շրջանառություն կատարում տղամարդու օրգանիզմում, քան կնոջ, փոխարենը՝ կնոջ օրգանիզմը ընդունակ է ավելի արագ վերականգնել արյան կորուստը։

Կենսաբանորեն տղամարդը կնոջից թույլ է. թեեւ աշխարհում տղաներ ավելի շատ են ծնվում, քան աղջիկներ, բայց տարիքի հետ տարբերությունը վերանում է, եւ արդեն 25 տարեկանների միջեւ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։
Գիտնականները նաեւ համոզմունք են հայտնում, որ տղամարդիկ կանանցից լավ են վարում մեքենա, ամբողջ աշխարհում կանայք վարում են տղամարդկանցից դանդաղ, դա փաստ է, բայց արդյո՞ք դանդաղը նշանակում է վատ։

Արական սեռի ներկայացուցիչներն ավելի ինքնավստահ են, քան կանայք: Կանայք ավելի հեշտ են ենթարկվում հիպնոսի, քան տղամարդիկ: Վտանգավոր, արագ գործողություններ պահանջող իրավիճակներում 2 սեռերից զգալիորեն դանդաղ են արձագանքում տղամարդիկ, որը բացատրվում է նրանով, որ կանանց մոտ նյութափոխանակությունն ընթանում է ավելի արագ։ Շատ իրադարձություններ սրտին մոտ չեն ընդունում տղամարդիկ, փոխարենը՝ կանայք ամբողջությամբ ամեն ինչի նկատմամբ անձնական վերաբերմունք ունեն։ Պարզել են, որ արական սեռը ոչ միայն իգականից ավելի եսասեր է, այլեւ ավելի բամբասկոտ է, եւ եթե կանայք ամենից հաճախ իրար հետ խոսում են երեխաների եւ նոր շորերի մասին, ապա տղամարդիկ խոսում են, թե ինչու «այսինչին» հանկարծ պաշտոն տվեցին, կամ ընդհանրապես` նրան այդքան փող որտեղի՞ց նոր մեքենայի համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031