Ամոթի զգացումն իրականացնում է մարդու համար կենսական կարեւորություն ունեցող մի շարք ֆունկցիաներ, որն առաջին հերթին բարձրացնում է մարդու զգայունակությունը զգացմունքների եւ շրջապատի հանդեպ։ Ամոթը նախազգուշացնում է այն մասին, որ անհատը զգայուն է քննադատության նկատմամբ, առանձնապես այն քննադատության, որն ուղղված է իր «ես»-ին։ Նման մարդուն` հանձնարարությունները եւ պարտականությունները չկատարելու դեպքում, հնարավոր է պատժել ամոթի օգնությամբ։ Ամոթի շնորհիվ պատժից խուսափելը կայուն վարքային ուժեղ միջոց է։ Ինչքան ուժեղ է ամոթի զգացումը, այնքան մարդը թանկ է գնահատում իր արժանիքները եւ սեփական պատիվը։
Խոսք կա, որ ասում է, թե տղամարդն ավելի շուտ կյանքը կզոհաբերի` պատիվը պաշտպանելու համար, քան գլուխը կկախի։ Նրանց համար սեփական թուլության եւ վախկոտության պատճառով կրած ստորացումը մահից եւ ֆիզիկական տանջանքներից էլ վատ են։
Շատ ժամանակ ամոթխածությունը կարեւոր դեր է խաղացել ամուսնական հարաբերությունների կայացման եւ ամրապնդման հարցում, նպաստել է տարբեր սեռերի միջեւ առկա կոնֆլիկտների նվազմանը։ Ինչպես այլ հույզերի, այնպես էլ ամոթի ապրումը բերում է նրան, որ դրանց միջեւ տեղի է ունենում կայուն կապերի հաստատում։ Դրա արդյունքում ամոթի ապրումը կարող է այլ հույզերի ապրման պատճառ դառնալ եւ ընդհակառակը։
Ամոթի կողմից իրականացված ֆունկցիաները, ըստ հոգեբանների. ներկայիս հասարակությունում կորցրել են իրենց արդիականությունը եւ շատերն են կորցնում այս զգացումը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2015