Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգնած ժամանակ լսեք «սպիտակ» ձայներ

Մարտ 18,2015 11:00

Մարդն ամբողջ կյանքի ընթացքում շրջապատված է տարբեր ձայներով` ազդանշաններ, թխկթխկոցներ, աղմուկ եւ այլն: Քչերն են մտածում, որ ինչպիսի ձայնային միջավայրում ապրում են, նույնպիսի առողջական վիճակ ունեն: Գիտնականներն ապացուցել են, որ աղմուկը վատ անդրադարձ ունի մեր օրգանիզմի վրա: Աղմուկի վնասը կախված է նրա բնույթից եւ բարձրությունից: Բարձրաձայն, երկարատեւ աղմուկը մարդու մոտ կարող է մի շարք հիվանդությունների պատճառ հանդիսանալ՝ սրտանոթային եւ նյարդային համակարգից մինչեւ ստամոքսի խոց:

Ըստ մասնագետների, շատ կարեւոր հարց է մանկապարտեզների, դպրոցների, ուսումնական այլ հաստատությունների եւ հիվանդանոցների շրջակա աղմուկը: Որպեսզի երեխան մանկապարտեզում լիարժեք հանգստանա կամ անցկացնի արդյունավետ պարապմունքներ, դպրոցականը դասերին ուշադիր լինի եւ հիվանդը հիվանդանոցում հեշտ հաղթահարի հիվանդությունը, այդ պատճառով շրջակա աղմուկը պետք է հասցնել նվազագույնի: Լռության միջավայրում մարդ ավելի հեշտ է հանգստանում եւ կենտրոնանում:

Աղմուկից խուսափելու համար, որքան շատ նվազեցնեք ձեր շրջակա միջավայրի աղմուկը` դռներն ու պատուհաններն ավելի հերմետիկ լինեն, այնքան ավելորդ լարվածությունից զերծ կմնաք:

Բայց կան ձայներ, որոնք ոչ միայն չեն վնասում, այլ ընդհակառակը` թուլացնում, հանգստացնում են: Այդպիսի ձայները կոչվում են «սպիտակ» ձայներ: Դրանք բնության ձայներն են՝ ծփացող ալիքների, տերեւների խշխշոց, անձրեւի եւ առվակի ձայնը, գիշերային ձայները եւ այլն: Դրանք լսելով՝ մարդն իրեն ապահով եւ հանգիստ է զգում: «Սպիտակ» ձայները մարդու օրգանիզմը հանգստացնում, թուլացնում են: Եթե ձեզ անհրաժեշտ է թուլանալ, փախչել աղմուկից եւ հանգիստ քնել, ապա խորհուրդ է տրվում քնելուց առաջ կամ քնելու ընթացքում լսել բնության ձայներ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031