Այսօր Aravot.am-ը ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ Դուք փոխե՞լ եք ձեր դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, հիմա գտնում եք, որ ժամանա՞կն է բարեփոխումներ անելու:
Նա պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումների հետ կապված ԲՀԿ-ն իր դիրքորոշումը չի փոխել: Մենք ասել ենք, որ խորհրդարանական համակարգին անցումը իր մեջ պարունակում է լրջագույն ռիսկեր: Այդ նույն ռիսկերի մասին վերջերս խոսեց նաեւ հանրապետության նախագահը»:
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեցիք, Ձեր կարծիքները համընկնո՞ւմ են այդ առումով՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այն մտահոգությունը, որ հայտեց նա, թե ինչ ռիսկեր է պարունակում իր մեջ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը, իհարկե, նույն մտահոգություններն ունենք նաեւ մենք միանշանակ»:
Մենք ճշտեցինք՝ որեւէ պայման, առաջարկ եղե՞լ է Սերժ Սարգսյանին՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք մեր բոլոր մտահոգությունները Սերժ Սարգսյանին հայտնել ենք կառավարման համակարգի փոփոխության մասին: Ավելին ասել չեմ կարող»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ