Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Ադրբեջանի՝ սպառազինության ներկրման ծավալը մտահոգիչ է»

Մարտ 17,2015 22:07

Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2010-2014 թթ սովորական սպառազինության հիմնական տեսակների եւ ռազմական սարքավորումների մատակարարումների մասին տվյալները: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կողմից սպառազինության ներկրման ծավալները 2005-2009 եւ 2010-2014 ժամանակահատվածների միջեւ 249 տոկոսով աճել է:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց «Ռազմինֆո» մասնագիտացված լրատվակայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ: Նրա խոսքերով՝ սպառազինության ներկրման ծավալը մտահոգիչ է, առավել եւս այն դեպքում, երբ դա վաճառում են Հայաստանի դաշնակիցները:

«Անկախ նրանից, թե Ադրբեջանը ինչքան զենք է գնում, այն մեզ համար սպառնալիք է: Ադրբեջանը թե՛ խոսքով եւ թե՛ իր գործողություններով բազմիցս ապացուցել է, որ ինքը Հայաստանի Հանրապետության թշնամին է եւ քայլեր է ձեռնարկում երկրին վնասելու համար, եթե ոչ՝ վերացնելու: Դա նորություն չէ, մենք գործ ունենք թշնամու հետ, որը եթե հնարավորություն ունենա, ամեն ինչ կանի Հայաստանը՝ ներառյալ Արցախը, վերացնելու համար», — ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի սպառազինության ներկրման ծավալին, որը ըստ զեկույցի կազմում է Ադրբեջանի բաժնի 4 տոկոսը՝ Կարեն Վրթանեսյանն ասաց. «Ռազմական գործում կողմերից յուրաքանչուրն իր խնդիրներն է լուծում եւ պարտադիր չէ, որ դրանք սիմետրիկ լինեն, օրինակ՝ եթե հակառակորդը գնել է 100 տանկ, մե՞նք էլ պետք է ունենանք 100 տանկ. մենք կարող ենք ունենալ 100 հատ հակատանկային հրթիռ, որը տանկից 100 անգամ էժան է: Այսինքն՝ այս հարցում սիմետրիան բացարձակապես պարտադիր չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031