Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինտեգրված սոցիալական ծառայությունները վաղուց կան, արդյունքները` պարզ չեն. (Տեսանյութ)

Մարտ 17,2015 21:45

«Միջազգային մասնագետները միշտ ասում են` հետխորհրդային տարածքներում բոլորը սիրում են հրամաններ, կա հրամանը, կա պարտականությունը` կանեմ, չկա` չեմ անի, իմ դաշտից դուրս է: Մենք առայժմ այս իրավիճակում ենք, երբ որ սոցիալական աշխատողը դիմում է պոլիկլինիկայի բժշկին, վերջինս ասում է` ես` իմ հիվանդը, դու իր հետ գործ չունես, իմ դաշտ մի մտի»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը` անդրադառնալով սոցիալական աշխատող եւ նրա աշխատանքի հետ առնչվող մասնագետների փոխհարաբերության մասին:

Այսօր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում» համակցված (ինտեգրված) սոցիալական ծառայությունների ներդրման վերաբերյալ քննարկում էր, որի ընթացքում տիկին Մինասյանը ներկայացրեց ծրագիրը եւ ինչ պետք է անի սոցիալական աշխատողը:

Մանրամասն` տեսանյութում

Այս ծրագիրը Հայաստանի մի քանի մարզերում փորձնական կիրառվել է, այս տարվա հունվարից այն ամբողջությամբ պետք է աշխատի հանրապետությունով մեկ: Ըստ էության, ինտեգրված սոցիալական ծառայությունների սկզբունքը «մեկ պատուհանի» միջոցով աջակցել սոցիալական խնդիրներ ունեցողներին. խնդիրների բացահայտումը պետք է համագործակցության միջոցով կատարվի` սոցաշխատող-ոստիկան-բժիշկ-ուսուցիչ եւ այլն:  Եւ որպեսզի նշված մասնագետների միջեւ «համերաշխ» աշխատանք լինի, դեռեւս պետք է միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը կառավարությունը հաստատի: Իսկ մինչ այդ այս մասնագետները, կարելի է ասել` բարի կամքի կամ անձնական պատասխանատվության սկզբունքով են աշխատում: «Եթե բոլորը միասին համագործակցեն, մասնագետները միասին համագործակցեն, լավ արդյունքների կհասնենք, միասին աշխատելու մշակույթը պիտի ձեռք բերենք»,-ասաց Աստղիկ Մինասյանը:

Ասենք, եթե ուսուցիչը նկատում է, որ աշակերտը տեւական ժամանակ է բացակայում է` ահազանգում է համապատասխան անձանց, որոնք էլ սոցաշխոտողի հետ միասին հայտնաբերում են աշակերտի բացակայության պատճառները: Տիկին Միանսյանն ասաց, որ այդ պատճառները բազմազան են` հնարավոր է երեխան դպրոց չի գնում, որովհետեւ ստիպված է ընտանիքին աջակցելու համար գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված լինի, կամ` ընտանեկան բռնության պատճառներ լինեն եւ այլն: Ընդհանրապես, որեւէ խնդիր հայտնաբերելուց հետո, սոցաշխատողը պետք է հետամուտ լինի խնդրի լուծմանը: Սոցաշխատողի աշխատանքների մեջ է մտնում նաեւ հաշմանդամության վաղ հայտնաբերումը. մասնագետը նկատեց, որ հաճախ գյուղական վայրերում տեղյակ չեն թե ընտանիքում հաշմանդամ անձ ունենալով, ինչ քայլերի պիտի դիմեն, պատահում է, որ նույնիսկ ամաչում են հաշմանդամ անձին մասին տեղեկություններ տալ: Համակցված (ինտեգրված) սոցիալական ծառայությունների գործառույթներից են թափառաշրջիկ մուրացիկների, հատկապես անչափահասների, հայտնաբերում, ապա համապատասխան մարմիններին ահազանգել ու որոշակի քայլեր ձեռնարկել:

Արդյոք սոցիալական աշխատողն իրականում կարող է թերանալ, պարտավորությունները չկատարել, ասենք` դեպքի վարման, այսպես ասած մատյանում «գալոչկայի» համար գրանցի, որ քայլեր ձեռնարկել, բայց իրականում ոչինչ էլ չի արել: Տիկին Մինասյանն այս առնչությամբ նշեց, որ կա տեղեկատվական բազա, որտեղ գրանցվում են դեպքերը:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ը հետաքրքրվեց` ծրագրի ներդրումից հետո, ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել, ասենք` որքան երեխայի են օգնել վերադառնալ դպրոց, ինչպիսի եւ որքան ընտանեկան բռնության դեպքեր են հայտնաբերել ու ի՞նչ քայլեր են ձեռնարկել: Այս առնչությամբ տիկին Մինասյանն ասաց, որ դեռեւս ամփոփված չեն արդյունքները.

Մանրամասները`  տեսանյութում

Հարցին, թե որքան աշխատավարձ են ստանում սոցիալական աշխատողները, որպեսզի շահագրգռված լինեն նման հսկայական ու պատասխանատու աշխատանքը բարեխղճորեն կատարել, տիկին Մինասյանը կոնկրետ թիվ չնշեց, ասաց, որ բարձր չեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031