Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարման ցանկացած համակարգ խոցելի է». ՀՀԿ պատգամավոր

Մարտ 17,2015 21:04

«Խորհրդարանական կառավարման համակարգում արագ որոշումներ ընդունելու դեպքում իսկապես վտանգ եմ տեսնում, բայց հենց Սահմանադրության մեջ պետք է այնպիսի դրույթներ նախատեսել, որոնք որոշակի դեպքերում թույլ կտան արագ որոշումներ կայացնել։ Մենք դա պետք է երաշխավորենք նոր Սահմանադրության մեջ։ Թե ով կլինի այդ որոշումը կայացնողը, դժվարանում եմ ասել»,- այսօր սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը։

Հիշեցնենք, որ քրիստոենաժողովրդավարական կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանն էլ ասել էր, որ խորհրդարանական կառավարման մոդելի անցումը խնդիրներ կառաջացնի օպերատիվ որոշումներ կայացնելու դեպքում:

Պարոն Բադեյանի համար էլ Կառավարման ցանկացած համակարգ խոցելի է, քննադատելի է, ունի իր թերություններն ու առավելությունները։

Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը կազմվելու է մասնագիտական խմբերի, քաղաքական ուժերի, Վենետիկի հանձնաժողովի համատեղ որոշմամբ եւ քննարկմամբ. «Մեր կյանքի մեծագույն փոփոխությունը կախված է Սահմանադրությունից։ Այսօր մենք ունենք մի մարդու Սահմանադրություն, դրա համար էլ այս վիճակում ենք։  Կարող է փոխենք ու նույնը ստանանք, կարող է՝ եւ ոչ։ Եկեք օբյեկտիվ Սահմանադրություն գրենք եւ ապահովենք մեր երկրի զարգացումը»։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ պնդում է՝ սխալ է, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է հավանություն տա փոփոխությունների հայեցակարգին. «Դա նշանակում է, որ մեզ դրսից են ուղղորդում»:

Մանվել Բադեյանը դա ընդունված եւ  օրինական համարեց.  «Հիմա ինչ ասենք, պիտի ասեք՝ վա՞տ է»:

Իսկ երբ Սոս Գիմիշյանը ասաց՝ դեմ է սահմանադրական բարեփոխումներով կառավարման համակարգի փոփոխությանը, որովհետեւ պատճառներից մեկն էլ  «անվստահելի իշխանությունն է», Մանվել Բադեյանը նշեց, որ նույն Ռուսաստանը մեծ ակնածանքով խոսում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ.«Եթե քո երկիրը տնտեսական հզորություն կամ կշիռ չունի, ուզում ես նախագահ դիր անունը, ուզում ես սուպերնախագահ, ոչինչ չի փոխվելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031