Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյանը՝ Էրդողանի հայտարարության մասին. «Խիստ պոպուլիստական եւ անպատասխանատու հայտարարություն էր»

Մարտ 17,2015 21:00

«Թուրքիան այն ժամանակ էլ թույլ չէր եւ հիմա էլ թույլ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ասաց «Քաղաքական եւ հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Եթե այն ժամանակ՝ 1990-ականների սկզբին, մենք այսօրվա պես ուժեղ լինեինք, թույլ չէինք տա, որ Սարաևոյում մեր եղբայրներին կոտորեին։ Հավատում եմ, որ չէր լինի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»:

Ռուբեն Մեհրաբյանը ասաց, որ Թուրքիան տարածաշրջանում այն ձեւով, որը ենթադրում է Էրդողանը, անելիք չի ունեցել եւ չի ունենա. «Էրդողանի հայտարարությունը իրականության հետ որեւէ կապ չունի, Թուրքիան որեւէ ձեւով չէր կարողանա դրա վրա ազդեցություն ունենալ: Սա ուղղակի խիստ պոպուլիստական եւ անպատասխանատու հայտարարություն էր, որը պարզապես արվել է այնտեղ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ»:

Նա հավելեց, որ Թուրքիան ինչքան ցանկանար, նրան թույլ չէին տա միջամտել պատերազմին, եւ նույնիսկ Թուրքիան միջամտեց, սակայն միջամտելու դեպքում էլ ոչինչ չստացվեց. «Չեմ կարծում, որ Թուրքիան ինչ-որ ձեւով կարող էր դեպքերի ընթացքի վրա ազդել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031