Վաղը՝ մարտի 18-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի առջև, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների տան անդամներ հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրանկ Փալոնը, Կոնգրեսի այլ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ կներկայացնեն Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը։
ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից մշակված այս բանաձևը կոչ է անելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ջանքեր գործադրել հայ-թուրքական կառուցողական, արդար, և տևական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում