Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. «Էրդողանի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»

Մարտ 17,2015 20:40

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե եթե 1990-ականներին Թուրքիան այնքան ուժեղ լիներ, որքան այսօր, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէր լինի:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հայտարարությունը պետք է դիտարկել Թուրքիայի եւ անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սադրիչ հայտարարությունների շրջանակում. «Այն ինչ որ ասում է Էրդողանը, որ եթե Թուրքիան ավելի ուժեղ լիներ, Ղարաբաղի հակամարտությունը չէր լինի, չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան այն ժամանակ օգնություն էր ցույց տալիս Ադրբեջանին, այստեղ ինչքան էլ օգնեց պետք չէ մոռանալ, որ պատերազմն ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով»:

Պարոն Սաֆրաստյանը հավելեց, որ նույնիսկ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը չկարողացավ պատերազմում հաղթել: Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր դեպքերում էլ այդ պատերազմը Հայաստանը կհաղթեր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031