Մեզ զանգահարեց Իջեւանի ավագանու թեկնածու Էդգար Ամիրյանը եւ հայտնեց, որ իր պահանջով Տավուշի մարզի 41/06 տեղամասում կատարված քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում մեկ սխալ հայտնաբերվել է. ավագանու թեկնածու Զարմայր Բեկնազարյանի օգտին քվեարկված քվեաթերթիկը դրված է եղել ավագանու թեկնածու Արտակ Խաչատրյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների տրցակում:
Էդգար Ամիրյանը հայտնեց նաեւ, որ իր ստույգ տեղեկություններով 41/07 տեղամասում 75-ամյա կնոջ ձեռքին եղել է ոչ թե 3 քվեարկված քվեաթերթիկ եւ 3 ծրար,այլ՝ 3 քվեաթերթիկ եւ մեկ ծրար, այդ քվեաթերթիկները քվեարկված են եղել ավագանու թեկնածու Էմիլ Վարդապետյանի օգտին: Ա. Ամիրյանն ասաց, որ 3 քվեաթերթիկի եւ մեկ ծրարի մասին գրառում կա այդ ընտրական տեղամասի գրանցամատյանում: Է. Ամիրյանը հայտնեց նաեւ, որ ըստ ընտրական օրենսգրքի պահանջի ՝ այդ կնոջ ձեռքին գտնված 3 քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից պետք է մարվեին, սակայն մարվել է 2 քվեաթերթիկ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ