Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատերազմող երկրում խորհրդարանական համակարգն ընդունելի չէ»

Մարտ 17,2015 20:30

Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի խոսքով, նոր Սահմանադրությունում անհրաժեշտ է սահմանել այնպիսի դրույթներ, որոնք կբացառեն արտաքին կառավարումն ու  ճնշումը՝ հնարավորություն տալով Հայաստանին առավելագույն ինքնուրույնություն ապահովել:

Չնայած հիմա քննարկվում է խորհրդարանական ու կիսանախագահական կառավարման մոդելը, բայց Սոս Գիմիշյանը ուսումնասիրել է միայն խորհրդարանական մոդելը ու այն ընդունելի չի համարում. «Այն, ինչ առաջարկվում է, ինձ համար ընդունելի չէ: Խորհրդարանական համակարգի դեպքում կոլեկտիվ մտքի արդյունքում են որոշումներն ընդունվում, բայց եկեք տեսնենք այսօրվա Հայաստանը, այն պատերազմող երկիր է, որտեղ պետք է որոշումները շատ արագ ընդունել ՝օրինակ Ղարաբաղի, աշխարհաքաղաքական այլ հարցերի վերաբերյալ որոշումները: Իսկ խորհրդարանական համակարգն ընդունելի չէ պատերազմող երկրների համար, օպերատիվ որոշումներ ընդունելու առումով պատերազմող երկրների համար նախագահական կառավարման մոդելը ավելի լավն է ու անվտանգը»:

Նրա խոսքով, խորհրդարանական կառավարման մոդելը ընդունելի չէ նաեւ ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում. «Մեր երկիրը ԵՏՄ է գնում, իսկ ԵՏՄ-ում հավաքվում են նախագահներ, մեկ էլ Հայաստանից վարչապետն է գնում ոչ ուղղակի ընտրված, երկրորդական մանդատ ունեցող: Մեր վարչապետի խոսքն ընդհանրապես այնտեղ արժեք չի ունենա»:

Սոս Գիմիշյանի համոզմամբ, երեք նախագահներն էլ պետք է քաղաքականությունից դուրս գան, որ Հայաստանը շունչ քաշի, կարողանա հույս ունենալ քայլ առաջ գնալուն. «Ճիշտ կլինի, որ սահմանադրական փոփոխություններում հստակ նշվի, որ երկու անգամ ընտրվելուց հետո թեկնածուն այլեւս հույս չունենա նախագահ ընտրվելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031