Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական պատվիրակությունը դեմ է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին

Մարտ 17,2015 19:45

«Ոչ մի ցեղասպանական հանցագործություն մեկ օրում չի սկսվում ու ավարտվում, և միան այն ժամանակ, երբ ցեղասպանություն արած ոճրագործն ընդունում է, արդյունք կարելի է տեսնել: Թուրքիան սեփական պատմությունը խմբագրելու անհաջող փորձերով է տարված»,-Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի չորորդ լիագումար նիստում՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված բանաձեւի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ այս բանաձևը եվրոպական արժեքների հիման վրա է մշակվել, մարդու իրավունքների պաշտպանություն և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման: «Ժամանակակից Թուրքիան պետք է վերջ դնի նախորդ դարի Ցեղասպանությանը՝ հետ կանգնելով դրա մերժումից»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ 100-րդ տարելիցը պայքարի սկիզբն է: Բանախոսն ընդգծեց, որ Ռուանդայի, հրեաների և այլ բոլոր փոքր ազգերի ցեղասպանությունները պետք է դատապարտել:

Հիշեցնելով Ադոլֆ Հիտլերի խոսքերը՝ «իսկ ո՞վ է հիշում այսօր հայերի բնաջնջումը», Արտակ Զաքարյանը հավելեց. «Առաջադրված բանաձևի ընդունումը կլինի մեր բոլոր ներդրումը ցեղասպանական հանցագործությունների դատապարտման գործում»: Եվրախորհրդարանի անդամ Սանդրա Կալնիետեի խոսքով՝ ցեղապանությունը սարսափելի ոճրագործություն է և այս 100 տարիների ընթացքում ցեղասպանությունը շարունակական կատարվել է: Եվրոպացի պատվիրակը կարևորեց, որ ոճրագործության դեմ մշտապես հստակ հանդես գալը: Նաեւ՝ որ յուրաքանչյուր երկիր, որի խղճի վրա է ցեղասպանության կատարումը, քաջություն ունենա իրողությունն ընդունելու համար:

Ուկրաինայի պատվիրակության անդամ Իգոր Ալեկսեևը հայտարարեց, որ իրենք չենք քվեարկի բանաձեւի ընդունման համար՝ Ուկրաինայի հարցում ՀՀ-ի՝ ՌԴ-ին աջակցող դիրքորոշման պատճառով: Նաև ասաց, որ 1933 թվականին, Հոլոդոմորի ժամանակ, Ուկրաինայի կողմից բազմաթիվ զոհեր են եղել, ինչը ՀՀ-ն չի ճանաչում:

Գերմանացի պատվիրակ Կնուտ Ֆլեկեշտայնի կարծիքով էլ չի կարելի լավ ապագա կառուցել, եթե չեն հաշտվում անցյալի հետ: Հայերի ցեղասպանությունն, ըստ նրա, Թուրքիայի անցյալի մասն է կազմում. «Ամբողջությամբ դրժելով պատմությունը՝ նպաստում ես, որ ցեղասպանությունները կրկնվեն: Լավ կլիներ, որ մեր թուրք բարեկամները մեր կողքին լինեին, և մենք աջակցեինք նրանց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031