Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԵԿ. «Սահմանադրական փոփոխությունները քաղաքական և հանրային կարևոր նշանակություն ունեն ՀՀ-ի համար»

Մարտ 17,2015 19:12

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Քաղաքական խորհուրդը քննարկել է ինչպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող, այնպես էլ կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող հարցեր:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական խորհրդին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկված հարցերը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Նախագահը պատրաստ է ոչ միայն լսել, այլ քննարկել և ընդունել ՕԵԿ-ի փաստարկված առաջարկները:

Ծավալված քննարկումների արդյունքում՝ ՕԵԿ քաղաքական խորհուրդն արձանագրել է.

Սահմանադրական փոփոխությունները քաղաքական և հանրային կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: «Օրինաց երկիր» կուսակցությունը մշտապես կողմ է եղել պետությանն առնչվող կարևորագույն հարցերի շուրջ քննարկումների իրականացմանը` անկախ նրանից կողմերի տեսակետները համընկնում են, թե ոչ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը կմասնակցի քննարկումներին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կուսակցությունը չի կարող պարզապես դիտորդ լինել այդ գործընթացում:

Մինչ այս պահը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Օրինաց երկիր» կուսակցությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը և ունի ձևավորված տեսակետներ՝ գործուն և արդյունավետ զսպումներով և հակակշիռներով քաղաքական համակարգի առկայություն, իշխանության ճյուղերի միջև հարաբերակցության առավել բալանսավորվածություն, ընտրական բարեփոխումների իրականացում՝ հատկապես հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցում, իրական անկախ դատական համակարգի ձևավորում և այլն: «Օրինաց երկիրը» կողմ չէ նաև նախագահի ինստիտուտի վերացմանը, կամ դրա խորհրդանշական բնույթ ունենալուն` հաշվի առնելով ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրողությունները և ԵՏՄ  անդամակցությունը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը չի կարող աջակցել այնպիսի փոփոխություններին, որոնք ոչինչ չեն տալու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Այդուհանդերձ բովանդակային քննարկումները կարող են լինել առարկայական, երբ կհրապարակվի կոնկրետ փաստաթուղթ:

ՕԵԿ արտաքին կապերի պատասխանատուն քաղաքական խորհրդին ներկայացրեց  Եվրոպական Ժողովրդական Կուսակցության նախագահ ժոզեֆ Դոլի և Չինաստանի Կոմունիստական Կուսակցության՝ «Օրինաց երկրին» ուղարկված հրավերները՝ մասնակցելու ԵԺԿ նախագահության նիստին և երկու կուսակցությունների հետագա համագործակցության խորացման և կապերի ամրապնդման համար այցելել Չինաստան: Քաղաքական խորհուրդը քննարկեց և ընդունեց հրավերները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031