«Այս հարցում առավելագույն զգուշավորություն և նպատակային մոտեցում է անհրաժեշտ, որովհետև, ցավոք, կոնֆլիկտները ունեն իրենց լուծման տրամաբանությունը»,- ԱԺ խորհրդարանում ընթացող Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Քննարկվում էր «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» ուկրաինացի պատվիրակ եւ վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկի ներկայացրած բանաձեւը:
Արտակ Զաքարյանի խոսքով, հայկական պատվիրակությունը թերեւս միակն է, որ միանշանակ չի մոտենում այս հարցին: Նա շեշտեց, որ ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, իսկ Ուկրաինայում բնակվում են բազմաթիվ հայեր. «ՀՀ-ի համար սա միշտ եղել է շատ զգայուն խնդիր, բազմաթիվ անգամ արտահայտել ենք մեր մտահոգությունը»:
Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ ուկրաինական պետք է լուծվի լայն ու բաց երկխոսության համատեքստում, բանակցությունների հիման վրա, ՄԱԿ-ի շրջանակներում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ