Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում ՌԴ-ի դեմ փաստաթուղթ կընդունվի

Մարտ 17,2015 19:00

Երեւանում ընթացող Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում հավանական է, որ ընդունվի «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձեւ: Բանաձեւը վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ ներկայացրեց վեհաժողովի համանախագահ Բոիս Տարասյուկը:

Բանաձեւը նվիրված է «Ուկրաինայի ժողովրդի դեմ ՌԴ վարած պատերազմին», որ մեկ տարուց ավելի է տեւում: Պատերազմի հետևանքով, ըստ բանախոսի, Դոնբասում մարդիկ զոհվում են, տառապում, ավելի քան 1.5 մլն բնակչություն տեղահանվել է, ենթակառուցվածքները ոչնչացվել են և դա Ուկրաինայի 20%-ից ավելի է: Բորիս Տարասյուկը նշեց, որ Ղրիմը ապօրինի կերպով միացվել է ՌԴ-ին, և հակազդեցության համար Ուկրաինայի իշխանության կողմից պահանջվում են ահռելի ջանքեր:

Բանախոսի խոսքով՝ միջազգային հանրությունը լուծումներ է փնտրում, բայց հրադադարի մասին թե անցած տարվա, թե սեպտեմբերին՝ Մինսկում կնքված համաձայնագրերը ՌԴ-ն շարունակում է խախտել: Նա հորդորեց Ռուսաստանին՝ հանել զորքերը Ուկրաինայից և նպաստել խաղաղությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031