Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր». ԵԽ պատգամավոր

Մարտ 17,2015 18:45

«Եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,-այսօր Երեւանում ընթացող Եվրանեսթ ԽՎ լիագումար այսպիսի դիտարկում արեց ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան:

«Ենթակառուցվածքային համագործակցությունը ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջեւ համատեղ նախագծեր ճանապարհների, երկաթուղու, օդային տրանսպորտի ոլորտներում» զեկույցի քննարկման ժամանակ համազեկուցող Մհեր Շահգելդյանն ասաց, որ այդ զեկույցը կարեւոր նշանակություն ունի գլոբալիզացվող աշխարհում. «Կոմունիկացիաներն այն ոլորտն են, որն առաջնային են զարգացում ապահովելու համար: Մի քանի կետեր կային զեկույցում, որոնք սկզբունքներ են՝ կոմունիկացիաների ազատականացումն է, սահմանափակումների եւ շրջափակումների վերացումը, մարդկանց անվտանգությունը: Ցավոք, արեւելյան գործընկերության երկրներում շատ մարդիկ զոհվում են՝ ճանապարհային պատահարների պատճառով: Եվս մեկ կարեւոր սկզբունք է ազատ երկնքի փիլիսոփայության ամրագրումը նաեւ մեր երկրի համար: Կարեւորում եմ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը մեր երկրում:

IMG_0277 IMG_0273 IMG_0272

Մհեր Շահգելդյանը կոչ արեց, որ զեկույցում ամրագրված կետերը չմնան թղթի վրա, այլ էական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Դա ողջունվեց պատվիրակների կողմից:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց. «Պետք է նկատի ունենալ երկու հանգամանք՝ ժամանակն է, որ Եվրոպայում տնտեսական եւ քաղաքական հարցերը իրար չխառնվեն: Շատ հաճախ քաղաքական բանավեճերը վերջանում են տնտեսական բլոկադայով: Այս ուղղությամբ պետք է աշխատել: Եվրոպան գնալով ավելի շատ հայտնվում է գլոբալ տնտեսության շրջանակներում: Առաջանում է վիճակագրության խնդիր փոքր երկրների համար: Մարդիկ ապրում են մի երկրում, բայց արտադրությամբ կամ աշխատանքով զբաղվում են այլ երկրում: Դա խնդիրներ է առաջացնում»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց. «ԵՄ-ն պետք է բավարար ջանքեր գործադրի այս տարածաշրջանում փակ սահմանների վերացման ուղղությամբ: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շուրջ 25 տարի է, կիրառվում է փակ սահմանի խնդիրը Հայաստանի նկատմամբ: Հայաստանը չունենալով դեպի ծով ելք, այսօր միակ սահմանը դեպի Եվրոպա տանող Վրաստանն է դառնում: Կոչ ենք անում ջանքեր գործադրել, ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ առանց նախապայմանների սահմանը բացելու ուղղությամբ: Առեւտրային շրջանառության 35 տոկոսի մասին է խոսքը: Դա պետք է շատանա, եւ Հայաստանն ավելի շատ ինտեգրվի Եվրոպայի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031