Վայոց ձորի մարզի Թառաթումբի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի մարտի 19-ի օրակարգից: Հինգշաբթի օրը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետին կներկայացնի, թե ինչ պատճառով է Թառաթումբը մնացել առանց ավագանու:
Ըստ նրա, մի քանի ավագանում լիազորությունները վաղաժամկետ դադարել են` պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համարով: Մեկ այլ ավագանի էլ իր դիմումի համաձայն է պաշտոնից հեռացել:
Ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1003145.0 դրամ` կառավարության պահուստային ֆոնդից, 1548.3 դրամ էլ կտրվի ոստիկանությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ