Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի «վարպետները» ազատազրկվեցին

Մարտ 17,2015 18:35

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արամ Աղասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով նույն տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Մխիթար Խաչատրյանի հետ, Վերին Ծաղկավանի բնակիչ Ռազմիկ Ասիրյանի առանձնատանը վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, օգտվելով վերջինիս բացակայությունից, նրա առանձնատնից հափշտակել են օգտագործված իրեր՝ մեկ զույգ կոշիկ,երկու վերնաշապիկ, վերնազգեստ, սպորտային բաճկոն, երկու տաբատ, մետաղյա հուշանվեր, լոգարանի ցնցուղ՝ ծորակներով, լոգարանի ջրահեռացման մետաղյա դետալ եւ կահույքի 20 հատ բռնակ: Դրա հետեւանքով Ռ. Ասիրյանին պատճառվել է 14 500 դրամի նյութական վնաս:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Աղասյանը եւ Մ. Խաչատրյանը նախկինում դատված են: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մարտի 10-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Մխիթար Խաչատրյանին եւ Արամ Աղասյանին մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածներով եւ Մ. Խաչատրյանին դատապարտել ազատազրկման 3 տարի,4 ամիս ժամկետով, Ա. Աղասյանին՝ երկու տարի ժամկետով: Դատարանը Արամ Աղասյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա խնամքին ունի 5 անչափահաս երեխա, ընդունում է մեղքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031