Երեւանում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որի օրակարգում նախատեսված էր ընդմիջում՝ ԱԺ շենքի մոտ լուսանկարման եւ այգում ծառատունկ անելու համար:
Հայկական կողմը միջազգային պատվիրակների համար այգում կարմիր գորգ էր փռել, որպեսզի հյուրերի կոշիկները չցեխոտվեն հանկարծ եւ ձեռնոցներ էր պատրաստել:
ԵԽ պատգամավորներն ու Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահները մեկը մյուսի հետեւից բահերով սկսեցին համատեղ ուժերով տնկել ծառը:
Կարդացեք նաև
Նրանք սկսեցին հումորներ անել, թե ում մոտ է լավ ստացվում այգեգործի աշխատանքը, ով է շատ ծառ սիրում, չորանալո՞ւ է այդ ծառը, թե՞ ոչ:
Առաջինը գործի անցավ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան, որը ձեռքը վերցրեց բահն ու սկսեց հողը լցնել: Սակայն նա ոտքը կարմիր գորգին չդրած՝ բղավեց. «This is a hole»: Գորգի տակ փոս էր: Դրանից հետո նա նախընտրեց ոտքը հողի վրա դնել: Ի տարբերություն հյուրերի, կարմիր գորգից օգտվեց ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, որը փորձեց ջրել տնկած ծառը: Հայավարի սկսեց ծառատունկ անել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Երբ բահը վերցրեց ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան, ներկաները սկսեցին կատակել, որ երեւի հաճախ է ծառ է տնկում, շատ հմուտ է, վերջինս էլ պատասխանեց. «Մենք դրա համար հատուկ մարդիկ ունենք»:
Մանրամասները` տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ