Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը վերապրածներին ամեն ամիս տրվող 25000-ի փոխարեն կտան 100 հազար դրամ

Մարտ 17,2015 18:12

Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թվականը ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին ամեն ամիս տրվող 25 հազար դրամը կքառապատկվի: Ապրիլի 1-ից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը կստանան 100 հազարական դրամ: Այսպիսի որոշում է կայացրել կառավարությունը, որը կառավարության` հինգշաբթի օրվա նիստում կներկայացնի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Դրամական այդ օգնությունը նրանց կվճարվի յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակի հետ՝ ընդհանուր գումարով: Նշենք, որ այդ գումարները տալու համար պետական բյուջեից անհրաժեշտ կլինի լրացուցիչ հատկացնել ամսական շուրջ 2.5 միլիոն դրամ կամ տարեկան մոտ 30 մլն դրամ:

Բացի այդ, 2011թ. մայիս 5-ի թիվ 665-Ն որոշմամբ, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի 150 տոկոսը:

Մինչ այժմ դրամական օգնությունը տրվում էր Ցեղասպանությունը վերապրած 33 անձի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031