Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Ադրբեջանին պարզաբանումներ է ներկայացրել ԼՂ-ում ծնված Էմիլի վերաբերյալ. Trend

Մարտ 17,2015 16:38

Ռուսաստանը պատասխանել է վարորդական իրավունքում ծննդավայրը Լեռնային Ղարաբաղ նշելու վերաբերյալ Ադրբեջանի հարցմանը: Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ռուսաստանում Էմիլ Արզանգուլյանին տրված վարորդական վկայականում որպես ծննդավայր նշված է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Trend» գործակալությունը:

Այս կապակցությամբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է դիմել ՌԴ արտաքին գործերի եւ ներքին գործերի նախարարություններին: «Ռուսաստանի ԱԳՆ-ից ուղարկված պատասխան նոտայում ասվում է, որ Ռուսաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ցուցաբերում է անփոփոխ նվիրվածություն այն պարտավորություններին, որոնք ստանձնել է հակամարտության կարգավորման գործում: Ընդգծվում է, որ սոցցանցերում Արզագուլյանի տարածած տեղեկատվությունը որեւէ առնչություն չունի այս հարցով Ռուսաստանի դիրքորոշման հետ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիմքեթ Հաջիեւը:

Նրա խոսքերով՝ նոտայում նաեւ ասվում է, որ 2008 թվականի մայիսի 13-ին Ռուսաստանի ՆԳՆ կողմից տրված N 365 հրամանի համաձայն վարորդական իրավունքների տրամադրման եւ ձեւակերպման ժամանակ ծննդավայրը նշվում է վարչական-տարածքային միավորի ամբողջական անվանումը: «Նոտայում նաեւ նշվում է, որ հաշվի առնելով, որ Արզանգուլյանը ծնվել է Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության  Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, նրա վարորդական իրավունքում նշված Լեռնային Ղարաբաղը ենթադրում է ԱՍՍՀ ԼՂԻՄ»,- ավելացրել է պաշտոնյան:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031