Մարտի 16-ին, ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի շրջանի քերծվածք, աջ ստորին կոպի փափուկ հյուսվածքի սալջարդ, գլխի գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1965 թ. ծնված, նախկինում դատված Յուրիկ Թ.-ն և հայտնել, որ իրեն ծեծել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ նրան ծեծի է ենթարկել 1989 թ. ծնված Արման Բ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն