ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝
ժամը 13:00-14:00 սահմաններում, ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ
կատարելու նպատակով Կապան-Գորիս միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել էր:
Պայթեցման աշխատանքներն ավարտելուց հետո Կապանի ճանապարհաշինական
ընկերության աշխատակիցները ճանապարհահատվածը մաքրել են քարերից:
Ժամը 15:00-ի դրությամբ` ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն