Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում մահվան դեպքերը  60 տոկոսով կրճատվել են. Սեյրան Օհանյանի պարզաբանումները. (Տեսանյութ)

Մարտ 17,2015 15:23

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա իր այցի ժամանակ խրախուսեց եւ 5 օրով արձակուրդ տվեց գյումրեցի 10 ժամկետային զինծառայողներին :

Seyran_Ohanyan-4. Seyran_Ohanyan-2 Seyran_Ohanyan-3.

Նախարարը Շիրակի մարզպետարանի դահլիճում մոտ մեկ ժամ խոսեց  հայոց բանակի խնդիրներից, ձեռքբերումներից  ու բանակում տիրող իրավիճակից: Նախարարը հայտարարեց, որ հետպատերազմյան  ժամակաշրջանը յուրահատուկ է վերականգնողական միջոցառումներով. սկսած 2008 թվականից մեր բանակում բարեփոխումներ են իրականացվում, որոնց նպատակն ավելի մարտունակ, փոքր  ուժերով մեծ խնդիրներ կատարող, ունակ բանակ ունենալն է:

Ըստ նախարարի՝ ամենակարևոր հարցերից  մեկը զորակոչային խնդիրներ իրականացնելն է, վերջին տարիներին  բավականին  լուրջ փոփոխություններ են իրականացվում զորակոչն ավելի արդար հիմքերի վրա դնելու համար, ինչի շնորհիվ բանակի հանդեպ վստահությունը ժողովրդի մոտ ավելացել է:

«Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ 2014-2015 թվականներին հակառակորդը որդեգրել է անընդհատ առաջին գիծը լարելու քաղաքականություն, որը մեզ համար անընդունելի է: Գիտեք, որ գոյություն ունի հակամարտություն Լեռնային Ղարաբաղի տարածքում, և Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որդեգրել է այդ հակամարտության լուծման խաղաղ և քաղաքական ճանապարհ, որը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն երկխոսության, իրար հասկանալու, առաջին գծում վստահության մթնոլորտի  ձևավորման, ռազմական համապատասխան փորձաքննության արդյունքում: Եվ Հայաստանի Հանրապետության ռազմական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ստեղծի այդ պայմանները՝ խաղաղ պայմաններում հակամարտության  խնդիրը լուծելու համար: Ցավոք սրտի, հակառակորդը չի հասկանում, և մենք ստիպված ենք լինում պարբերաբար բանակի մարտունակության, բանակի հնարամիտ գործողություններով նրանց զերծ պահել ոտնձգություններից»:

Ըստ նախարարի, իրենք 2014 թվականը հայտարարել են ձեռքբերումների և դիրքերի կայունացման և ամրապնդման տարի: Նաև ասաց, որ 2014 թվականը իրենք հայտարարել էին արատավոր բարքերի դեմ պայքարի տարի: Նախարարի փաստելով՝ միջանձնային հարաբերությունների հիմքի վրա մահվան դեպքերը նվազել են: «Երբ  որ վերլուծում ենք, թե ինչն  է պատճառը, տեսնում ենք, որ ներանձնային հարաբերություններում դեռևս կան խախտումներ, դա անհանդուրժողականության մթնոլորտն է: Տղամարդկային  կոլեկտիվներում բոլորիս համար  էլ հասկանալի է, երբ կա երիտասարդ ավյուն, երբ կան ինքնահաստատման պահեր, ազգային որոշակի հատկանիշներ, կոնֆլիկտներն անխուսափելի են, բայց մենք պետք է  այնպես անենք, որ այդ կոնֆլիկտները կամ արագ կանգնեցվեն, հանգուցալուծվեն ոչ թե հանցագործություններով, այլ իրար հասկանալով: Անհանդուրժողականության  հիմքում  ընկած են արատավոր բարքերը, ասենք՝ մականունները, կեղծ հայհոյանքները, ծեծը, վիրավորանքները, փողոցային, գողական խոսակցությունները, կեղծ հայհոյանքների տակ պարտավորված լինելը, որը որ մենք այսօր փորձում ենք վերացնել: 2014 թվականի միջանձնային հարաբերությունների պատճառով  հանցագործությունների հիմքով մահվան ելքերը 60 տոկոսով Հայաստանի Հանրապետությունում կրճատվել են: Եթե 2013 թվականին մենք ունեցել ենք 14 դեպք, ապա 2014 թվականին ունեցել ենք 4 դեպք», -ասաց նախարարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ի՞նչ ասել է՝ բանակում մահվան դեպքերը 60 տոկոսով կրճատվել են: Իսկ մնացած 40 տոկո՞սը:

    ԱՄՈԹ է ուղղակի,որ սպանված զինվորների մայրերը ՏԱՐԻՆԵՐՈՎ փողոցում են,որովհետև (զինվորական) արդարադատությունը ՉԻ գործում: Բանակի ա՛յս վերնախավը և ա՛յս Պ.Նախարարը վաղուց պաշտոնից ազատված պիտի լինեին:

    Դա փաստ է, որ հայկական բանակում գողական բարքեր կան: Հայաստանում պիտի՛ ստեղծվի անկախ ու առանձին ԲԱՆԱԿԻ ՕՄԲՈՒԴՍՄԱՆԻ (army ombudsman) կառույց՝ իր բոլոր ենթակառույցներով, օրենքով սահմանված վերահսկողական իրավունքներով ու պատժիչ ֆունկցիաներով:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031